Հա

Մշակոյթ

27/04/2017 - 11:10

Արցախը էներգետիկ տեսանկիւնից ինքնաբաւութեան շեմին է

Արցախում կառուցւում է 10 նոր փոքր ՀԷԿ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի նախարարութեան տնտեսական զարգացման քաղաքականութեան վարչութեան պետ Բելլա Պետրոսեանը:

«alikonline.ir» - Արցախում կառուցւում է 10 նոր փոքր ՀԷԿ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի նախարարութեան տնտեսական զարգացման քաղաքականութեան վարչութեան պետ Բելլա Պետրոսեանը: 

Ինչ վերաբերում է բնապահապնական խնդիրներին, ապա Բելլա Պետրոսեանը նշել է, որ ՀԷԿ-ի կառուցման իւրաքանչիւր ծրագիր անցնում է օրէնքով նախատեսւած ընթացկարգերը եւ գտւում է շարունակական վերահսկողութեան տակ: Նրա տեղեկացմամբ, ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները ներկայում ընթացքի մէջ են: Դրանք են` «Լեւ-1», «Ջերմաջուր», «Աղաւնօ-Կ» «Սահման», «Սիւնիք» «ԹՐՂԻ 4», «Գետաւան», «Հագարի-2», «Հոչանց-1», «Աղաւնօ»: 

«Այս տասը ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի տարեկան արտադրութեան ծաւալը կազմելու է շուրջ 270 մլն Կվտ/ժ: Փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը կարեւորւում է առաջին հերթին Արցախի էներգետիկ անվտանգութեան ապահովման տեսանկիւնից: Այսօր արդէն կարող ենք ասել, որ նման ծրագրերի իրականացման շնորհիւ հասնում ենք ինքնաբաւութեան շեմին: Էլեկտրաէներգիայի արտադրութեան ծաւալների աւելացմամբ հնարաւորութիւն է ստեղծւում նաեւ լինել աւելի անկախ` սակագնային քաղաքականութեան իրականացման հարցում»,- ասել է Բելլա Պետրոսեանը: Բացի դրանից, մեծացել է էներգետիկայի դերը ՀՆԱ-ի կառուցւածքում, հետեւաբար աշխատատեղերի ապահովման եւ հարկերի վճարման տեսակէտից: 

Բելլա Պետրոսեանը կարեւորել է փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրում արւող ներդրումները: Մասնաւորապէս, վերը նշւած 10 փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրով կապիտալ ներդրումների ծաւալը պլանաւորւում է մօտ 25 մլրդ դրամի սահմաններում: Նախագծերի իրագործումը նախատեսում է ընդհանուր առմամբ աւելի քան 120 նոր աշխատատեղերի ստեղծում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։