Հա

Մշակոյթ

27/04/2017 - 12:10

Իրանը հետաքրքրւած է Հայաստանում ոչխարաբուծութեան մասնագիտացւած կենտրոններ ստեղծել

«Այժմ Իրանում եւ արաբական աշխարհում հետաքրքրւած են Հայաստանում ոչխարաբուծութեան մասնագիտացւած կենտրոններ ստեղծել, եւ նման ծրագիրը նրանց համար նոյնպէս կարող է հետաքրքիր լինել»,- նշել է նախարարը:

«alikonline.ir» - «Կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում երէկ ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Իգնատի Առաքելեանը ծանօթացել է գիտական յայտնագործութիւնների գիւղատնտեսութեան մէջ կիրառելու հնարաւորութիւններն ու հեռանկարներին։ Գրում է «panorama.am»-ը: 

ՀՀ ԳՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ կենտրոնի գիտնականներն առաջարկել են քննարկել հայկական մուֆլոնի եւ ընտանի ոչխարի խաչասերման հարցը: Նախարարն առաջարկել է այս ուղղութեամբ ներկայացնել ծրագիր, որը կը յանգեցնի ոչխարների գլխաքանակի աւելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծութեան ոլորտի հետագայ զարգացմանը: 

«Այժմ Իրանում եւ արաբական աշխարհում հետաքրքրւած են Հայաստանում ոչխարաբուծութեան մասնագիտացւած կենտրոններ ստեղծել, եւ նման ծրագիրը նրանց համար նոյնպէս կարող է հետաքրքիր լինել»,- նշել է նախարարը: 

Քննարկւել են նաեւ խեցգետնի արտադրութեանը, Սեւանայ լճում էնդեմիկ ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարների աւելացման հնարաւորութեանն առնչւող հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։