Հա

Մշակոյթ

03/05/2017 - 10:40

«Սօսէ» միջազգային կինոփառատօնը կնպաստի Հայաստանում եւ Արցախում ֆիլմարտադրութեան զարգացմանը

«Սօսէ»-2017 միջազգային կինոփառատօնը մեկնարկել է ֆիլմերի յայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վաւերագրական):

«alikonline.ir» - «Սօսէ»-2017 միջազգային կինոփառատօնը մեկնարկել է ֆիլմերի յայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վաւերագրական): Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Կինոփառատօնն ունի եւս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակութիւնը՝ կին»  եւ «Ուսանողական»: «Բովանդակութիւնը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծւում է կնոջ թեման: Լաւագոյն մեկնաբանութեան համար նախատեսւած է Սօսէ Մայրիկի անւան մրցանակ: Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացւում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման: Կինոփառատօնը կհովանաւորի «Լաւագոյն ուսանողական աշխատանք» անւանակարգում յաղթող եւ Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մէկ տարւայ ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրւի պատւոգիր:

«Սօսէ» միջազգային կինոփառատօնի ֆիլմերի նախնական ընտրութիւնը իրականացնում է միջազգային յանձնախումբը, որում ընդգրկւած են նաեւ հայ մասնագէտները։

Յայտերի ընդունման վերջնաժամկէտը 2017 թւականի մայիսի 31-ն է: Ֆիլմերի նախնական ընտրութեան արդիւնքները կամփոփւեն 2017թ-ի յուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացւեն 2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխութիւնը կկայանայ հոկտեմբերի 14-ին։

«Սօսէ» միջազգային կինոփառատօնի գլխաւոր նպատակն է նպաստել Հայաստանում եւ Արցախում ֆիլմարտադրութեան զարգացմանը, ինչպէս նաեւ աջակցել համատեղ ֆիլմերի արտադրութեանը, որպէսզի ստեղծւեն հայ-իտալական, հայ-բուլղարակ, հայ-իրանական եւ այլ ֆիլմեր:

Յայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող էք ծանօթանալ www.sosefestival.com կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ բաժնում։

Յարակից լուրեր

  • Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանի նետած մարտահրաւէրը. սա արդէն փոխում է Արցախի խնդրի տրամաբանութիւնը»
    Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանի նետած մարտահրաւէրը. սա արդէն փոխում է Արցախի խնդրի տրամաբանութիւնը»

    Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցութեան համագումարում յայտարարել է, որ «Մենք չպէտք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»
    Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»

    Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։