Հա

Մշակոյթ

11/05/2017 - 12:30

Լոնդոնում բացւել է «Pink Floyd»-ին նւիրւած հետահայաց ցուցահանդէսը

Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում բացւել է «The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains» («Փինք Ֆլոյդ». նրանց հողեղէն նշխարները») անւանումը կրող բարձրտեխնոլոգիական ցուցադրանքը, որը նւիրւած է բրիտանական ռոք-խմբի ստեղծագործութեան աւելի քան կէսդարեայ պատմութեանը:

«alikonline.ir» - Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում բացւել է «The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains» («Փինք Ֆլոյդ». նրանց հողեղէն նշխարները») անւանումը կրող բարձրտեխնոլոգիական ցուցադրանքը, որը նւիրւած է բրիտանական ռոք-խմբի ստեղծագործութեան աւելի քան կէսդարեայ պատմութեանը: Մայիսի 9-ին նախնական ցուցադրութիւն էր կազմակերպւել մամուլի համար: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին:  

Ցուցահանդէսը նւիրւած է «Pink Floyd»-ի՝ ինչպէս «Arnold Layne» անւանումը կրող առաջին սինգլի, այնպէս էլ խմբի առաջին ալբոմի՝ «The Piper at the Gates of Dawn» (1967)-ի թողարկման 50-ամեակին: Լսատեսային ցուցադրանքը ներկայացնում է այն ստեղծագործութիւնները, որոնք կատարւել են խմբի հինգ երաժիշտների՝ Սիդ Բարէթի, Ռոջէր Ուոթերսոմի, Ռիչարդ Ռայթի, Նիք Մէյսոնի եւ 1968 թւականին Բարէթին փոխարինած Դէյււիդ Գիլմորի կողմից: Նրանցից երկուսը՝ Բարէթը եւ Ռայթան, արդէն կենդանի չեն: 

Այստեղ կարելի է տեսնել բազմաթիւ երաժշտական գործիքներ, որոնք գործածւել են ստուդիական ձայնագրութիւնների եւ համերգային ելոյթների ժամանակ, երգերի ձեռագիր տեքստերով եւ հեղինակային նկարներով տետրեր, խմբի ստուդիական ալբոմների գեղարւեստական ձեւաւորումներով նմուշներ, գովազդային աֆիշաներ եւ նոյնիսկ կոմիքսներ, որոնք ստեղծւել են «Pink Floyd»-ի երգերի մոտիւներով, թերթերում կոլեկտիւի ստեղծագործութեան տարբեր ժամանակաշրջանների վերաբերեալ արձագանգների հրապարակումներ, մասնակիցների բազմաթիւ լուսանկարներ, ստեղծագործութեան ամենատարբեր ժամանակաշրջաններում երաժիշտների հարցազրոյցների եւ համերգային շոուների տեսանիւթեր, համերգների ժամանակ օգտագործւած տարբեր գեղարւեստական կերպարներ:   

«Pink Floyd»-ի իւրաքանչիւր առանձին վերցւած ալբոմին, ներառեալ նաեւ կուլտային «The Dark Side of the Moon» (1973 թ.) ալբոմբը, ցուցահանդէսում յատկացւած է առանձին սրահ: 

Ցուցահանդէս կարելի կը լինի այցելել մայիսի 13-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Յարակից լուրեր

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

  • ԳԱԿ-ում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը
    ԳԱԿ-ում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը

    Գաֆէսճեան արւեստի կենտրոնը եւ «Մուսկարի» ասոցիացիան յայտարարում են, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոնի «Արծիւ» սրահում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը։ 

  • Ճարտարապետ Արամազդ Նազարեանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Ճարտարապետ Արամազդ Նազարեանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Շաբաթ, 22 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութի ազգայիններից ճարտարապետ Արամազդ Նազարեանին, որ եկած էր յատուկ կերպով հրաւիրելու առաջնորդ Սրբազանին իր գեղանկարչութեան ցուցահանդէսին:

  • Լոնդոնի Թագաւորական քոլեջում փորձաքննւել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհ»-ին միանալու ռազմավարութիւնը
    Լոնդոնի Թագաւորական քոլեջում փորձաքննւել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհ»-ին միանալու ռազմավարութիւնը

    2018 թ. սեպտեմբերի 12-ից 16-ը Լոնդոնի Թագաւորական քոլեջի եւ «Մեծ Բրիտանիայի չինագիտութեան ասոցիացիայի» յատուկ հրաւէրքով Լոնդոն էր ժամանել «Չինաստան-Եւրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակեանը, ով ներկայ բրիտանացի եւ հրաւիրւած արտասահմանցի գիտնականներին, դիւանագէտներին ներկայացրեց «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան ֆինանսական ռեսուրսները եւ Հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցութեան հեռանկարները» հետազօտութիւնը:

  • Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել
    Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել

    Կանբերայում գործող Աւստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրաւունք» խորագրով ցուցահանդէս է բացւել, որը նւիրւած է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով գաղթածներից, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։