Հա

Մշակոյթ

13/05/2017 - 12:00

Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարւում

«Եկեղեցին հիմնականում քանդել եւ բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարեւորն այն է, որ եկեղեցու արեւելեան պատն ու խորանը պահպանւած են»,- նշել է Ն. Երանեանը:

«alikonline.ir» - Շուշիում գտնւող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ մեկնարկել են պեղման եւ մաքրման աշխատանքներ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Արցախպրես»­ի թղթակցի հետ զրոյցում տարածքում պեղումներ իրականացնող «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու Նժդեհ Երանեանն ասել է, որ նպատակը եկեղեցու ուրւագիծը բացելն է:

«Եկեղեցին հիմնականում քանդել եւ բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարեւորն այն է, որ եկեղեցու արեւելեան պատն ու խորանը պահպանւած են»,- նշել է Ն. Երանեանը:

Աղբիւրը նշում է, որ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստւածածին եկեղեցին կառուցւել է 1833 թւականին Մահտեսի Հախումեանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։

Արձանագրութիւններում այն յիշատակւում է, որպէս Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղօթասրահը ուղղանկիւն ծաւալատարածական հորինւածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սիւների եւ երկայնական պատերի վեց որմնասիւների վրայ։ Ունեցել է երկու դուռ հարաւային եւ արեւմտեան կողմերից եւ 10 լուսամուտ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։