Հա

Մշակոյթ

14/05/2017 - 10:15

Ջեկի Չանը եւ Սիլւեստր Ստալոնէն միասին են խաղալու նոր մարտաֆիլմում

«Էքս-Բաղդադ» անւանումը կրող կինոնախագծում Չանին եւ Ստալոնէին յատկացւում են գլխաւոր դերերը: Ֆիլմը կը ներկայացնի յատուկ նշանակութեան ուժերի երկու նախկին մարտիկների պատմութիւնը, որոնք Բաղդադում մի խումբ քաղաքացիական անձանց «մահւան ճանապարհով» ուղեկցում են մինչեւ անւտանգ «Կանաչ գօտի»: 

«alikonline.ir» - Ժողովրդականութիւն վայելող ամերիկացի դերասաններ Ջեկի Չանը եւ Սիլւեստր Ստալոնէն միասին են խաղալու նոր մարտաֆիլմում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը վկայակոչելով «The Hollywood Reporter» հանդէսին:

Կինոժապաւէնի ռեժիսորը, որը բոլոր հիմքերն ունի բլոքբասթեր դառնալու, լինելու է Սքոթ Վոգը: «Էքս-Բաղդադ» անւանումը կրող կինոնախագծում Չանին եւ Ստալոնէին յատկացւում են գլխաւոր դերերը: Ֆիլմը կը ներկայացնի յատուկ նշանակութեան ուժերի երկու նախկին մարտիկների պատմութիւնը, որոնք Բաղդադում մի խումբ քաղաքացիական անձանց «մահւան ճանապարհով» ուղեկցում են մինչեւ անւտանգ «Կանաչ գօտի»: 

Ապագայ կինոժապաւէնի հեղինակները յոյս ունեն, որ այն մեծ ուշադրութեան կարժանանայ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ուրիշ երկրներում, քանի որ 63-ամեայ Չանը եւ 70-ամեայ Ստալոնէն առաջւայ պէս մեծ ժողովրդականութիւն են վայելում ամբողջ աշխարհում: Ֆիլմի բիւջէն կը կազմի 80 մլն. դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։