Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 16 Մայիսի 2017 11:50

Հաքերները գողացել են «Walt Disney»-ի նոր ֆիլմը եւ մեծ գումար են պահանջում այն չհրապարակելու համար

 Հաքերները գողացել են «Walt Disney» ընկերութեան ֆիլմը, որը մօտ ժամանակներս պէտք է էկրաններ դուրս գայ, եւ այժմ սպառնում են հրապարակել այն համացանցում:

«alikonline.ir» - Հաքերները գողացել են «Walt Disney» ընկերութեան ֆիլմը, որը մօտ ժամանակներս պէտք է էկրաններ դուրս գայ, եւ այժմ սպառնում են հրապարակել այն համացանցում: Գրում է «tert.am»-ը յղում անելով «Hollywood Reporter»-ին: 

«Walt Disney»-ի ղեկավար Ռոբերտ Այգէրի խօսքով՝ հաքերները դրա դիմաց «Disney»-ից «բիթքոիններով հսկայական գումար» են պահանջում: Պահանջւած գումարը չստանալու դէպքում հաքերները սպառնում են սկզբից հրապարակել ֆիլմի հինգ րոպէանոց հատւածը, այնուհետեւ 20 րոպէանոց հատւածներ հրապարակել՝ մինչեւ իրենց ֆինանսական պահանջների բաւարարումը: 

Այգերը չի մանրամասնել՝ որ ֆիլմի մասին է խօսքը, սակայն յայտնի է, որ շուտով պէտք է էկրաններ դուրս գայ «Կարիբեան ծովի ծովահէնները. Մեռեալները հեքիաթներ չեն պատմում» բլոկբաստերը: «ԱՄՆ»-ում ֆիլմի պրեմիերան սպասւում է արդէն յաջորդ շաբաթ՝ մայիսի 26-ին: 

Նշւում է, որ «Disney»-ը հրաժարւել է վճարել գումարը: Գործի քննութեանը միացել են դաշնային քննիչները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։