Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 22 Մայիսի 2017 11:00

Շւարցենեգէրը կը նկարահանւի «Տերմինատոր»-ի վեցերորդ մասում

Հանրայայտ հոլիվուդեան դերասան եւ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շւարցենեգէրը յայտարարել է, որ շուտով կը նկարահանւի «Տերմինատոր» լեգենդար ֆիլմի վեցերորդ մասում:

«alikonline.ir» - Հանրայայտ հոլիվուդեան դերասան եւ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շւարցենեգէրը յայտարարել է, որ շուտով կը նկարահանւի «Տերմինատոր» լեգենդար ֆիլմի վեցերորդ մասում: Գրում է «tert.am»-ը՝ «The Mirror» պարբերականին յղումով:

Դերասանը յայտնել է, որ հանդիպել է ռեժիսոր Ջէյմզ Քեմերոնի հետ, որ միասին քննարկեն բլոքբաստերի շարունակութեան վերաբերեալ բոլոր գաղափարները:

Նշենք, որ Շւարցենեգէրը շուտով կը տօնի իր 70-ամեակը, իսկ «Տերմինատոր»-ի վերջին ֆիլմը դուրս է եկել 2015 թւականին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։