Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 22 Մայիսի 2017 11:10

Չինաստանում յայտաբերել են 5 մոլորակի ժայռապատկերներ, որոնք աւելի քան 2 հազար տարի առաջ են ստեղծւել

Չինացի հնագէտները ներքին Մոնղոլիա (Հիւսիսային Չինաստան) ինքնավար շրջանի տարածքում՝ Դացինշան լեռներում ժայռաքանդակներ են յայտնաբերել, որոնք 5 մոլորակ են պատկերում (Մերկուրի, Վեներա, Մարս, Իւպիտէր եւ Սատուրն) եւ ստեղծւել են աւելի քան 2 հազար տարի առաջ:

«alikonline.ir» - Չինացի հնագէտները ներքին Մոնղոլիա (Հիւսիսային Չինաստան) ինքնավար շրջանի տարածքում՝ Դացինշան լեռներում ժայռաքանդակներ են յայտնաբերել, որոնք 5 մոլորակ են պատկերում (Մերկուրի, Վեներա, Մարս, Իւպիտէր եւ Սատուրն) եւ ստեղծւել են աւելի քան 2 հազար տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «Սինհուան»-ին:

Մասնագէտների կարծիքով՝ յայտնագործութիւնը արժէքաւոր նիւթ կը տրամադրի աստղագիտական երեւոյթների եւ դրանց մասին գրառումների հետագայ ուսումնասիրութեան համար:

Նշւում է, որ 5 մոլորակների ժայռապատկերների տրամագծի չափերը 6-10 սմ. են կազմում, խորութիւնը 2-7 սմ.: Մոլորակների պատկերները տեղադրւած են կիսաշրջանով 1000 մետր հեռաւորութեամբ: Վայրը, որտեղ գտնւել են ժայռաքանդակները գտնւում է Դացինշան լեռների հարաւային լանջին՝ Ներքին Մոնղոլիայի վարչական կենտրոնից 25 կմ. հիւսիս-արեւելք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։