Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017 08:20

Մահացել է Ջէյմզ Բոնդի դերակատար Ռոջէր Մուրը

Կեանքի 90-րդ տարում վախճանւել է բրիտանացի դերասան Ռոջէր Մուրը, ով առաւել յայտնի է Ջեմս Բոնդի կերպարը մարմնավորելով:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 23-ին կեանքի 90-րդ տարում վախճանւել է բրիտանացի դերասան Ռոջէր Մուրը, ով առաւել յայտնի է Ջեմս Բոնդի կերպարը մարմնավորելով: Այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ յայտնել է «BBC News»-ը։

Մուրի ընտանիքից յայտնել են, որ դերասանը մահացել է Շւէյցարիայում՝ քաղցկեղի դէմ «կարճ, բայց համարձակ» պայքարից յետոյ։ Յուղարկաւորութիւնը տեղի կունենայ Մոնակոյում։

1973-ից 1985 թւականներն ընկած ժամանակահատւածում Մուրը խաղացել է «007» գործակալի 7 ֆիլմերում։ Նա նաեւ եղել է ԻՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ 2003 թւականին նա ասպետի կոչման է արժանացել բարեգործութեան համար։

Յարակից Հրապարակումներ

  • Յայտնի է Ջէյմզ Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիւը
    Յայտնի է Ջէյմզ Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիւը

     Գործակալ Ջէյմզ Բոնդի մասին նոր՝ 25-րդ ֆիլմն էկրաններ դուրս կը գայ 2019 թւականի նոյեմբերի 8-ին: Այս մասին յայտնում է «Variety»-ն՝ յղում անելով «Metro-Goldwyn-Mayer» եւ «Eon Productions» ընկերութիւններին:

  • Ջէյմզ Բոնդի մասին նոր ֆիլմում գործակալի դերը կրկին կը ստանձնի Դանիէլ Քրէյգը
    Ջէյմզ Բոնդի մասին նոր ֆիլմում գործակալի դերը կրկին կը ստանձնի Դանիէլ Քրէյգը

    Ջէյմզ Բոնդի դերում սիրւած դերասան Դանիէլ Քրէյգի երկրպագուները ցնծում են համացանցում տարածւած նորութիւններով, որ դերասանը վերադառնում է մեծ էկրաններ: 

  • Բոնդի մասին հերթական ֆիլմում պայթիւնը յայտնւել է Գինէսի ռեկորդների գրքում
    Բոնդի մասին հերթական ֆիլմում պայթիւնը յայտնւել է Գինէսի ռեկորդների գրքում

    Ջէյմզ Բոնդի մասին պատմող նոր՝ «Սպեկտր» ֆիլմի ստեղծողները յայտնել են, որ ֆիլմում ցուցադրւող՝ Մարոկկոյում գտնւող գաղտնի բազայի պայթիւնի տեսարանը արտօնագրւել է Գինէսի ռեկորդների գրքում՝ որպէս կինոյի պատմութեան մէջ ամենահզօր բեմադրւած պայթիւն: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:

  • Ջէյմզ Բոնդի ժամացոյցները կը վաճառւեն «Omega»-ի ֆիրմային կրպակներում
    Ջէյմզ Բոնդի ժամացոյցները կը վաճառւեն «Omega»-ի ֆիրմային կրպակներում

    Շւէյցարական «Omega» ժամացոյցների ընկերութիւնը բոնդապատումի 24-րդ ֆիլմի՝ «Սպեկտր»-ի էկրան բարձրանալու առթիւ թողարկել է «Seamaster 300 Spectre» մոդելի լիմիտաւորւած շարք՝ 7007 օրինակով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է ընկերութեան մամուլի տեղեկագրում: Ժամացոյցները, սկսած սեպտեմբերից, կը վաճառւեն ֆիրմային կրպակներում:

  • Նոր Ջէյմզ Բոնդ կարող է դառնալ Թոմ Հարդին
    Նոր Ջէյմզ Բոնդ կարող է դառնալ Թոմ Հարդին

    Թոմ Հարդին կարող է փոխարինել Դանիէլ Քրէյգին 007 գործակալի պաշտօնում։ Դերասանն առաջատար է Ջէյմզ Բոնդի նոր դերակատարների թեկնածուների ցուցակում,- գրել է լրատւամիջոցը։ Լուրը տարածել է «Daily Star»-ը, որը յղում է անում անանուն աղբիւրների։ «Ինչպէս յայտնի է, Քրէյգը կը խաղայ Բոնդի դերը եւս 2 անգամ, այնուհետեւ այն կը կատարի մէկ այլ դերասան։ Ստուդիան արդէն փոխարինող է փնտրում։ Թոմը ցուցակի առաջին տեղում է»,- գրել է պարբերականը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։