Հա

Մշակոյթ

25/05/2017 - 10:30

Արարատ լեռան վրայ Նոյեան տապանի մնացորդներն են յայտնաբերւել

Արարատ լեռան վրայ Նոյեան տապանի մնացորդներն են յայտնաբերւել։ Յամենայն դէպս այսպէս է համարում հոնկոնգցի հետազօտողների խումբը:

«alikonline.ir» - Արարատ լեռան վրայ Նոյեան տապանի մնացորդներն են յայտնաբերւել։ Յամենայն դէպս այսպէս է համարում հոնկոնգցի հետազօտողների խումբը: Տեղեկացնում է «news.am»-ը՝ «Daily Express»-ին յղումով։

Հետազօտողների թիմը, որը իրեն կոչում է «Noah's Ark Ministries International», 99․9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյեան տապանը։ Մասնաւորապէս նրանք հաւաստիացնում են, որ ծովի մակարդակից 400 մետր բարձրութեան վրայ իրենց յայտնաբերած փայտի կտորներն աւելի քան 4800 տարեկան են։

«Մենք չենք կարող 100 տոկոսով վստահեցնել, որ դա Նոյեան տապանն է, բայց 99․9 տոկոսով դա հէնց այն է»,- համարում է թիմի անդամ Իւնգ Վինգ Չուն։ Հետազօտողները հաւաստիացնում են, որ սառոյցի մէջ տեսել են փայտի կտորից պատրաստւած ինչ-որ կոնստրուկցիա։ «Իւրաքանչիւր տախտակն ունէր մօտ ութ դիւմ լայնութիւն։ Ես կարող էի տեսնել փշերը, որոնք հին ժամանակներում օգտագործւում էին մետաղական մեխերի փոխարէն, ինչն ապացուցում է, որ դա հին կառոյց է։ Ես սառոյցի մէջ տեսել եմ մօտ 20 մետր երկարութեան փայտեայ հատւածներ,- ասում է թիմի անդամներից մէկը։ Նրանք վստահ են, որ գտել են մի բան, որը նման է փայտեայ պատերի, դռների, մեխերի ու նոյնիսկ աստիճանի։

Սակայն շատերը, հասկանալի պատճառներով, կասկածում են, որ դա Նոյեան տապանն է։ Բրիտանացի հնագէտ Մայքըլ Փիթը նշում է, որ Մեծ ջրհեղեղի ապացոյցներ չկան, էլ չասենք հսկայական նաւի մասին, որը կարող էր իր մէջ տեղաւորել իւրաքանչիւր տեսակից մէկական զոյգ։

«Եթէ 4800 տարի առաջ լինէր ջրհեղեղ, որն ունակ է հսկայական նաւը բարձրացնել չորս կմ. սարի լանջով, ապա այդ դէպքում իմ կարծիքով՝ ամբողջ աշխարհում կը լինէին այդ ջրհեղեղի երկրաբանական ապացոյցները, իսկ դրանք չկան»,- ասել է հնագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։