Print this page
27/05/2017

Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին

Մեծ Բրիտանիայում ծնւած եւ կատակերգութեան ժանրում ստեղծագործող դերասան Գեւ Օրկեանը պատրաստւում է ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերեալ եւ Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում ծնւած եւ կատակերգութեան ժանրում ստեղծագործող դերասան Գեւ Օրկեանը պատրաստւում է ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերեալ եւ Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս փոխանցում է «Ասպարէզ»-ը՝ «Չբացայայտւած Հայաստան» խորագրով անկախ ֆիլմի պրեմիերան կը կայանայ 2018 թւականի սկզբին:

««Խոստումը» ֆիլմն աշխարհին պատմում է Հայոց Ցեղասպանութեան՝ 1 դար առաջ տեղի ունեցած պատմութեան մասին: Դա մի բան է, որը մենք երբեք չենք մոռանայ, բայց, միեւնոյն ժամանակ, գոյութիւն ունի մէկ այլ պատմութիւն, որն այսօրւայ Հայաստանի մասին է ու պատմւելու կարիք ունի: Ուզում եմ հանդիսատեսին մտովի տեղափոխել մեր հրաշալի հայրենիք: Մենք այնքան բազմաշերտ մշակոյթ, ցնցող բնութիւն, աշխոյժ գիշերային կեանք, ինչպէս նաեւ չափազանց հիւրասէր ժողովուրդ ունենք, որոնց մասին պէտք է անպայման պատմել»,- նշել է Օրկեանը:

Յայտնի է, որ օգոստոսին Հայաստան կատարելիք ուղեւորութեան ժամանակ Օրկեանին ուղեկցելու է նկարահանող խումբը: Հայաստանում դերասանը հանդիպելու է ամենատարբեր մասնագիտութիւնների տէր անձանց՝ աստղերից մինչեւ շարքային քաղաքացիներ:

Բացի այդ, Օրկեանը մտադիր է Արցախ այցելել:

Յարակից լուրեր