Հա

Մշակոյթ

01/06/2017 - 09:40

Մայեստրօ Ռազմիկ Օհանեան. «Իրանական ֆոլկլոր երաժշտութեան երգչախմբային կատարումները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում»

Իրանական ֆոլկլոր երաժշտութեան երգչախմբային կատարումները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում: Այս մասին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ հանդիպման ժամանակ ասել է իրանահայ անւանի երաժիշտ եւ դիրիժոր, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը:

«alikonline.ir» - Իրանական ֆոլկլոր երաժշտութեան երգչախմբային կատարումները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ հանդիպման ժամանակ ասել է իրանահայ անւանի երաժիշտ եւ դիրիժոր, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը:

Երեւանում Իրանի դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ մայեստրօ Օհանեանը նշել է, որ իրանահայ անւանի երաժիշտ Ռուբիկ Գրիգորեանի ջանքերով հաւաքագրւել է իրանական ֆոլկլոր երաժշտութեան հիանալի եւ արժէքաւոր մի փունջ, որը հնարաւոր է կատարել երգչախմբի միջոցով: Նա տեղեկացրել է, որ իրանական ֆոլկլոր երաժշտութեան երգչախմբային կատարումների մեծ պահանջարակ կայ Հայաստանում: Այդ երաժշտութիւնը հայաստանեան արւեստասէր հասարակութեան ներկայացնելու նպատակով, Ռազմիկ Օհանեանը խնդրել է ՀՀ-ում Իրանի դեսպանութեան աջակցութիւնը:

Հանդիպմանը, դեսպան Սաջջադին շնորհաւորելով մայեստրօ Ռազմիկ Օհանեանին ՀՀ նախագահի կողմից «Մովսէս Խորենացի» շքանշանով պարգեւատրւելու կապակցութեամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանութեան անունից պատրաստակամութիւն է յայտնել համագործակցել իրանցի արւեստագէտների հետ՝ իրանական մշակոյթը, բազմադարեայ քաղաքակրթութիւնն ու ֆոլկլոր երաժաշտութիւնը հայաստանեան արւեստասէր հասարակութեանը ներկայացնելու համար:

Նա նշել է, որ նման միջոցառումների կազմակերպման համար լաւագոյն առիթը սեպտեմբեր ամիսն է, երբ Երեւանում կայանալու է իրանական արտադրութիւնների ցուցահանդէսը:

Դեսպան Սաջջադին բարձր գնահատելով իրանական մշակոյթը Հայաստանում եւ աշխարհում լաւագոյնս ներկայացնելու կապակցութեամբ Ռազմիկ Օհանեանի գործադրած ջանքերը, դեսպանութեան անունից նրան նւիրել է յուշանւէր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։