Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 01 Յունիսի 2017 18:00

Երեւանում Շառլ Ազնաւուրը յայտարարեց «Ազնաւուր» հիմնադրամի ստեղծման մասին

Այսօր՝ յունիսի 1-ին, Երեւանում աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը յայտարարեց «Ազնաւուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում թանգարանի հիմնադրման մասին: Թանգարանի նպատակն է մայեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանութիւնը, ինչպէս նաեւ ուսումնական եւ սոցիալական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 1-ին, Երեւանում աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը յայտարարեց «Ազնաւուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում թանգարանի հիմնադրման մասին: Թանգարանի նպատակն է մայեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանութիւնը, ինչպէս նաեւ ուսումնական եւ սոցիալական ծրագրերի մշակումն ու իրագործումը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Կասկադում կայացաւ պետութեան կողմից «Ազնաւուր» հիմնադրամին Ազնաւուրի տուն-թանգարանի բանալիների յանձնման արարողութիւնը: Տօնական արարողութիւնը պատւել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, աշխարհահռչակ շանսոնիէ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնաւուրը, ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը, ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիէն, նախագծի գործընկերները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հիւրերի ներկայութեամբ Շառլ Ազնաւուրին յանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին:

Միջոցառման սկզբում Շառլ Ազնաւուրը նախ հայերէնով ասաց. «Երբ որ միկրոֆոնը կը վերցնեմ քովս, հայերէնս կը մոռնամ, չեմ կարող, միայն ֆրանսերէն կրնամ: Ֆրանսերէն պիտի խօսիմ»։

Ապա շարունակեց ֆրանսերէնով. «Ինձ համար մեծ պատիւ եւ ուրախութիւն է լինել այսօր այստեղ, ստանալ տուն-թանգարանի, մշակութային կենտրոնի բանալիները: Շնորհակալ եմ ձեր շռայլ նւիրաբերութեան համար: Վստահութամբ եւ մեծ հանգստութեամբ եմ կայացրել այս որոշումը, եւ որդուս՝ Նիկոլա Ազնաւուրի հետ հիմնել «Ազնաւուր» հիմնադրամը, որը պէտք է շարունակի 1988 թւականի մեկնարկած իմ բարեգործական գործունէութիւնը:

«Ազնաւուր» հիմնադրամի առաջին նախագիծը կը լինի հէնց թանգարանի հիմնումը, որը կը լինի ոչ միայն ինտերակտիւ թանգարան, այլ նաեւ երիտասարդական կենտրոն, զբօսաշրջային կարեւոր վայր:

Մեծ վստահութեամբ եւ հանգստութեամբ եմ կայացրել այս որոշումը, քանի որ տեսել եմ, թէ ինչպէս են վերջին տարիներին Հայաստանում մէկը միյուսի յհետևից կեյանքի կոչւում կրթական, պատմամշակութային շատ կարեւոր, առաջընթաց ապահովող ծրագրեր:

Այո, Շառլ Ազնաւուր անունը հանրաճանաչ է, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, սակայն այդ անւան ամբողջ պարունակած մշակոյթը եւս պէտք է գայ Հայաստան: Ոչ միայն Ազնաւուրի, այլ աշխարհասփիւռք ամբողջ հայութեան բոլոր գործերը պէտք է թարգմաւեն, լինեն այստեղ: Հայաստանում գտնւելով՝ հետեւում եմ հեռուստատեսութեամբ, տեսնում եմ, որ յետընթաց չունենք, բաւականին առաջ ենք թէ՛ գոյների, թէ՛ ներկայացւող ծրագրերի առումով, կարեւոր է անպայման, որ մենք մշակոյթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպէսզի Սփիւռք-Հայաստանը կապւեն նաեւ այդ կերպ»:

Մայեստրոն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին, մշակոյթի նաարարութեյանը, բոլոր աջակիցներին, ովքեր արդէն իսկ աջակցում են նախագծի իրականացմանը, «IDeA» հիմնադրամին, անձամբ համահիմնադիր Ռուբէն Վարդանեանին, ով բոլոր ջանքերը ներդրել է կեանքի կոչւվի այս ծրագիրը:

«Այս նախաձեռնութիւնը Հայաստանի ապագայի հանդէեպ իմ նւիրւածութեան վկայութիյունն է, որը, յուսով եմ, կը խրախուսի սփիւռքի ներգրաււածութիւնը եւ կը հետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից»,- նշեց հանրաճանաչ շանսոնիէն:

Շ. Ազնաւուրն ասաց, որ Հայաստանի եւ Սփյիւռքի հայերը պէետք է բոլորը միաւորեն իրենց ջանքերը ստեղծելու համար այնպիսի նախագծեր, կենսակայուն ծրագրեր Հայաստանում, որպէսզի հայ երիտասարդները հնարաւորութիյուն ունենան իրենց երազանքներն իրագործել Հայաստանում՝ շրջապատւած հարազատներով:

Շառլ Ազնաւուրն ու նրա ընտանիքը որոշել են երեւանեան թանգարանին նւիրաբերել իրենց բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամէնը, ինչ կազմում է Մայեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգութիւնը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը կըվարի անձամբ Նիկոլա Ազնաւուրը: Հիմնադրամի գլխաւոր տնօրէնն է Քրիստինա Սարկիսեանը:

Յիշեցնենք, որ Շառլ Ազնաւուրի կեցավայրի բացումը տեղի է ունեցել 2011 թւականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի ներկայութեամբ: Հինգյարկանի շէնքը գտնւում է երեւանեան Կասկադի բարձրադիր հատւածում: Այն ներառում է թանգարանը, բացօթեայ համերգասրահը, ինչպէս նաեւ Ազնաւուրի կեցավայրը: 2017 թւականի մարտի 23-ին ՀՀ կառավարութիւնը որոշում է ընդունել շէնքը նւիրաբերելու «Ազնաւուր» հիմնադրամին՝ որպէս պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապէս որպէս Շառլ Ազնաւուր տուն-թանգարան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։