Հա

Մշակոյթ

Կիրակի, 18 Յունիսի 2017 08:30

Հնագէտները Եթովպիայում գտել են մոռացւած քաղաք

Եթովպիայի արեւելքում բրիտանացի հնագէտները յայտնաբերել են Հարլա մոռացւած քաղաքը, որը կառուցւել է մ.թ.ա. 10-րդ դարում: Քաղաքի ներսում յայտնաբերւել է 12-րդ դարի մզկիթ: Հնագէտները պնդում են, որ ինչ-որ ժամանակ Հարլան համարւել է հսկաների քաղաք: 

«alikonline.ir» - Եթովպիայի արեւելքում բրիտանացի հնագէտները յայտնաբերել են Հարլա մոռացւած քաղաքը, որը կառուցւել է մ.թ.ա. 10-րդ դարում: «panorama.am»-ը գրում է, որ քաղաքի ներսում յայտնաբերւել է 12-րդ դարի մզկիթ: Հնագէտները պնդում են, որ ինչ-որ ժամանակ Հարլան համարւել է հսկաների քաղաք:

Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Ինսոլլը պատմել է, որ Հարլա քաղաքը եղել է արհեստի եւ առեւտրի տարածաշրջանային կենտրոն: Նրա խօսքով՝ քաղաքի արհեստագործները մասնագիտացւած են եղել աքսեսուարներ եւ ոսկէ իրեր պատրաստելու գործում: Հարլայի բնակչութիւնը խառն է եղել՝ կազմւած արտասահմանցիներից եւ տեղաբնիկներից, ովքեր առեւտրական կապերի մէջ են եղել Կարմիր ծովի շրջանի, Հնդկական ովկիանոսի եւ հնարաւոր է նոյնիսկ Պարսից ծոցի երկրների հետ: Յայտնաբերւած արտեֆակտերը տարւել են քաղաք Մադագասկարից, Մալդիւներից, Եմէնից, Չինաստանից:

«Այս յայտնագործութիւնը փոխում է առեւտրի մասին մեր պատկերացումները Եթովպիայի այս մոռացւած հնագիտական մասում»,- ասել է պրոֆեսորը:

Եթովպիայի «BBC»-ի թղթակիցը պատմել է, որ նախկինում այն վայրի մասին, որտեղ յայտնաբերւել է քաղաքը, լեգենդ էր շրջանառւում, թէ այնտեղ ապրում են հսկաներ. պատճառը կառոյցներն են, որոնք արւած են մեծ քարէ բլոկներից:

«Մենք, իհարկէ, դա հերքել ենք, բայց, իմ կարծիքով, մեզ չեն հաւատում»,- ասել է բրիտանացի պրոֆեսորը:

Հնագէտների խմբի յայտարարութեան մէջ ասւած է, որ պատրաստւում են տեղի գերեզմանոցից 300 մարմնի վերլուծութիւն կատարեն, որպէսզի պարզեն, թէ ինչ են կերել հնագոյն ժամանակների մարդիկ: Պեղումները շարունակւելու են յաջորդ տարի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։