Հա

Մշակոյթ

Կիրակի, 18 Յունիսի 2017 13:10

Իրանական «Թիկնապահը» ֆիլմը Վիեննայի միջազգային կինոփառատօնի մրցութեան բաժնում

Էբրահիմ Հաթամի Քիայի «Թիկնապահը» գեղարւեստական ֆիլմը ցուցադրւելու է Վիեննայի միջազգային կինոփառատօնի մրցութեան բաժնում:

«alikonline.ir» - Էբրահիմ Հաթամի Քիայի «Թիկնապահը» գեղարւեստական ֆիլմը ցուցադրւելու է Վիեննայի միջազգային կինոփառատօնի մրցութեան բաժնում: 

«Թիկնապահը» ֆիլմը, որ աւելի վաղ Մադրիդի միջազգային կինոփառատօնի երեք անւանակարգերում գլխաւոր մրցանակների թեկնածու է ճանաչւել, ընդունւել է Վիեննայի միջազգային կինոփառատօնի մրցութեան բաժնում: Գրում է «parstoday.com»-ը: 

Վիեննայի միջազգային կինոփառատօնը տեղի կունենայ `յուլիսի 3-ից 7-ը: Ֆիլմի ցուցադրութիւնն ընդգրկւած է փառատօնի յուլիսի 4-ի ծրագրում: 

Ֆիլմը պատմում է Հէյդար անունով թիկնապահի մասին, ով պարտականութիւն ունի պաշտպանել Իրանի բարձրաստիճան պատասխանատուների անվտանգութիւնը: Նա իդէալիստ անձնաւորութիւն է եւ իր աշխատանքում հանդիպում է որոշ խնդիրների, որոնք նրա մօտ կասկած են առաջացնում իր կատարած աշխատանքի մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։