Հա

Մշակոյթ

Շաբաթ, 24 Յունիսի 2017 10:20

Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացւի Ազնաւուրի անւանական աստղը

Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրը յայտնւել է հանրայայտ արւեստագէտների ցանկում, որոնք իրենց անւանական աստղն են ստանալու Հոլիվուդի Փառքի ծառուղում:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրը յայտնւել է հանրայայտ արւեստագէտների ցանկում, որոնք իրենց անւանական աստղն են ստանալու Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Ինչպէս յայտնում է «Asbarez.com»-ը, այս մասին տեղեկացրել է Փառքի ծառուղու ընտրական յանձնաժողովը, որի նախագահ Վին Դի Բոնայի խօսքով՝ ի սկզբանէ սեփական աստղը ստանալուն յաւակնել են հարիւրաւոր մարդիկ, սակայն յունիսին կայացած հանդիպման շրջանակում ընտրւել են մի քանիսը:

Նշւում է, որ Ազնաւուրից բացի՝ իրենց անւանական աստղերը կունենան դերասանուհիներ Ջինա Լոլոբրիջիդան, Կիրսթէն Դանստը, Ջենիֆեր Լոուրենսը եւ այլ յայտնիներ:

Անւանական աստղերի բացման արարողութիւնը տեղի է ունենալու 2018 թ.:

Աղբիւրը յիշեցնում է, որ նախորդ տարի 93-ամեայ Ազնաւուրն ԱՄՆ հայ համայնքի կողմից Փառքի ծառուղու անւանական յուշատախտակ էր ստացել՝ արւեստի ոլորտում ունեցած ահռելի աւանդի համար:

Նշենք, որ Ազնաւուրն իր բեղուն կարիերայի ընթացքում գրել է 800-ից աւելի երգ ու ամբողջ աշխարհում վաճառել աւելի քան 180 մլն ձայնասկաւառակ: Նրան յաճախ անւանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։