Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 28 Յունիսի 2017 10:20

Ազնաւուրն այցելել է Մարսէլում Հայաստանի հիւպատոսութիւն եւ պարգեւատրւել մեդալով

Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրը հիւրընկալւել է Մարսէլում Հայաստանի հիւպատոսութիւնում:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրը հիւրընկալւել է Մարսէլում Հայաստանի հիւպատոսութիւնում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ Մարսէլի փոխքաղաքապետ Վալերի Բուայէն Ազնաւուրին պարգեւատրել է քաղաքի 11-րդ եւ 12-րդ շրջանների մեդալով: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Մարսէլի փոխքաղաքապետեր Դիդիէ Փարաքեանը եւ Ռիչարդ Ֆինդիկեանը:

Ազնաւուրը նշել է, որ շարունակելու է համերգները եւ նախատեսում է 2017 թւականի դեկտեմբերին համերգով հանդէս գալ Բերսիում, որը Փարիզի ամենամեծ համերգասրահն է:

Հայազգի շանսոնիէն հաստատել է Հայաստանում իր տուն-թանգարանի նախագծի շուրջ գործունէութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։