Հա

Մշակոյթ

03/07/2017

Ամերիկեան դատարանը մերժել է Փօլ Մաքքարթնին վերադարձնել «The Beatles»-ի երգերի հեղինակային իրաւունքը

«The Beatles» խմբի նախկին մենակատար, բրիտանացի երաժիշտ Փօլ Մաքքարթնիին չի յաջողւել վերադարձնել մի շարք ստեղծագործութիւնների հեղինակային իրաւունքը, որոնք գրել է «լիւերպուլեան քառեակ»-ի միւս անդամի` Ջոն Լենոնի հետ միասին: 

«alikonline.ir» - «The Beatles» խմբի նախկին մենակատար, բրիտանացի երաժիշտ Փօլ Մաքքարթնիին չի յաջողւել վերադարձնել մի շարք ստեղծագործութիւնների հեղինակային իրաւունքը, որոնք գրել է «լիւերպուլեան քառեակ»-ի միւս անդամի` Ջոն Լենոնի հետ միասին: Գրում է «tert.am»-ը: 

Նիւ Եօրք նահանգի Հարաւային շրջանի դաշնային դատարանը մերժել է Մաքքարթնիի հայցը: 

Դատաւորը որոշել է մերժել հայցը, սակայն միեւնոյն ժամանակ խոստացել գործի քննութեանը վերադառնալ աւելի ուշ: Մաքքարթնիի պահանջի կրկնակի ուսումնասիրման ժամկէտը չի նշւում: 

Խօսքը 1962-1972 թւականներին գրւած ստեղծագործութիւնների մասին է, որոնց թւում են «Across the Universe» եւ «I Want to Hold Your Hand» հիթերը, որոնց հեղինակային իրաւունքը 1985-ին ձեռք է բերել Մայքըլ Ջեքսոնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։