Հա

Մշակոյթ

05/07/2017 - 13:20

Գոգէնի կտաւը կորցրել է աշխարհում ամենաթանկի կարգավիճակը

Փօլ Գոգէնի «Հարսանիքը երբ է» կտաւը կորցրել է աշխարհի ամենաթնակ նկարի տիտղոսը:

2015 թւականին հաղորդւել է, որ կտաւը գնւել էր «Qatar Museums» Կատարական պետական կազմակերպութեան կողմից։

«alikonline.ir» - Փօլ Գոգէնի «Հարսանիքը երբ է» կտաւը կորցրել է աշխարհի ամենաթնակ նկարի տիտղոսը: Գրում է «panorama.am»-ը:

2015 թւականին հաղորդւել է, որ կտաւը գնւել էր «Qatar Museums» Կատարական պետական կազմակերպութեան կողմից։ Այն ժամանակ հաստատւել էր, որ նկարի համար վճարել էին 300 մլն. դոլար։ Դրա նախորդ սեփականատէրը եղել է «Sotheby's» աճուրդի տան աշխատակիցը։

Սակայն Լոնդոնի Բարձր դատարանում տեղեկատւութիւն է հրապարակւել, համաձայն որի գործարքի գումարը կազմել է 210 մլն. դոլար, այսինքն` այն 90 մլն.-ով էժան է եւ այլեւս չի համարւում պատմութեան մէջ ամենաթանկը։

Արդիւնքում պատմութեան մէջ ամենաթանկը դարձել է Վիլէմ դէ Կունինգի «Interchange» կտաւը , որի համար 2016-ին վճարել են 300 մլն. դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։