Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 11:30

Մեկնարկել է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը

Երեւանում նախօրէին 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը: Ինչպէս այս բոլոր տարիներին, այս անգամ եւս փառատօնի մեկնարկն ազդարարւեց ծիրանօրհնէքով:

«alikonline.ir» - Երեւանում նախօրէին 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը: Ինչպէս այս բոլոր տարիներին, այս անգամ եւս փառատօնի մեկնարկն ազդարարւեց ծիրանօրհնէքով: Գրում է «panorama.am»-ը: 

Այնուհետեւ փառատօնի շրջանակում Շառլ Ազնաւուրի անւան հրապարակում բացւեցին յայտնի ռեժիսորներ Ֆրունզէ Դովլաթեանի, Իւրի Երզնկեանի եւ Սերգէյ Իսրայէլեանի յիշատակը յաւերժացնող աստղերը: 

Արդէն երեկոյեան «Մոսկւա» կինոթատրոնում տեղի ունեցաւ փառատօնի հանդիսաւոր բացումը, որին ներկայ էին բազմաթիւ օտարերկրեայ հիւրեր, նաեւ պաշտօնեաներ,  կինոգործիչներ: 

Բացման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ ցուցադրւեց Համօ Բեկնազարեանի «Խասփուշ» կինոնկարը: Այս տարի լրանում է ֆիլմի 90-ամեակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գիւղացիների եւ արհեստաւորների ապստամբութեան մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմայեղափոխական կինոնկարն է: Ֆիլմը ցուցադրւեց  Վահագն Հայրապետեանի եւ նրա բենդի՝ յատուկ ֆիլմի համար գրւած երաժշտութեան ուղեկցութեամբ: 

Նշենք, որ փառատօնը ստացել էր մօտ 1100 յայտ՝ 96 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկւել է աւելի քան հարիւր ֆիլմ: «Ոսկէ ծիրան»-ի` աւանդական դարձած Երեւանեան պրեմիերաներ, Յետահայաց ցուցադրութիւններ եւ Յարգանքի տուրք արտամրցոյթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսէր հասարակութեանը կը ծանօթացնեն համաշխարհային կինոարւեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրութիւնները կը զուգորդւեն վարպետութեան դասերով: 

Փառատօնը կաւարտւի յուլիսի 16-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։