Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 12:10

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացւած ֆիլմերում արծարծւում են Ցեղասպանութիւնը վերապրածների խնդիրները

9-րդ անգամ անցկացւող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը բացւեց յուլիսի 10-ին «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակում:

«alikonline.ir» - 9-րդ անգամ անցկացւող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը բացւեց յուլիսի 10-ին «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակում:

«Ներկայացւած կինոնկարներում արծարծւում են Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների, մեր ընդհանուր պատմութեանն առնչւող խնդիրները: Այդ կնճռոտ պատմական իրադարձութիւնը մեր երկու ազգերին է վերաբերում: Կարծում եմ, որ թուրքերը պէտք է պատրաստ լինեն բաց երկխօսութեան ու այս կինոպլատֆորմի մասնակիցները պատրաստ են դրան»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատօնի գեղարւեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանը:

Ծրագրի համակարգող Մարիա Եղիազարեանի խօսքով` ներկայացւել է տասը կինոնախագիծ: «Հինգը Հայաստանից են, հինգը` Թուրքիայից: Այս տարիներին նախագծերից քսաներեքը յաջողել են ու նկարահանւել են ֆիլմեր, որոնք ցուցադրւել են երկու երկրներում»,- ասաց նա:

Եղիազարեանը շեշտեց, որ Սերդար Օնալի կինոնկարը, որը իրենք են ֆինանսաւորել, Ստամբուլի կինոփառատօնում տարւայ լաւագոյն վաւերագրական ֆիլմ է ճանաչւել եւ այս տարի ներկայացւած է նաեւ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին:

Յարակից Հրապարակումներ

  • «Ոսկէ ծիրան 2017»-ի յաղթողները յայտնի են
    «Ոսկէ ծիրան 2017»-ի յաղթողները յայտնի են

    Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան 2017» երեւանեան միջազգային կինոփառատօնն աւարտւեց, եւ յաղթողների անունները յայտնի են: Փառատօնի գլխաւոր մրցանակին՝ Ոսկէ ծիրանին, միջազգային խաղարկային մրցոյթում արժանացաւ  «Ցանկալի Դուրգան», ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

  • Մեկնարկել է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը
    Մեկնարկել է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը

    Երեւանում նախօրէին 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը: Ինչպէս այս բոլոր տարիներին, այս անգամ եւս փառատօնի մեկնարկն ազդարարւեց ծիրանօրհնէքով:

  • Բռնաճնշումներն ու փախուստը՝ պատմական շրջափուլի մաս
    Բռնաճնշումներն ու փախուստը՝ պատմական շրջափուլի մաս

    «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի Երեւանեան պրեմիերային ցուցադրւեց հայկական ծագումով թուրք ռեժիսոր եւ սցենարիստ Օզջան Ալփերի «Քամու յուշեր» (2015 թ.) ֆիլմը:
    Ֆիլմը նկարիչ եւ լրագրող Արամի մասին է, ով Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ քաղաքական պատճառներով ստիպւած է փախչել Ստամբուլի իր խմբագրութիւնից՝ կեանքը փրկելու համար:

  • Անդրէ Լոշակ.- ««Աւրորա»-ն փաստեց, որ մարդիկ հրաշքներ են գործում»
    Անդրէ Լոշակ.- ««Աւրորա»-ն փաստեց, որ մարդիկ հրաշքներ են գործում»

    Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում ՀԲԸՄ-ի Երեւանի գրասենեակում տեղի ունեցաւ լրագրող, ռեժիսոր, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Անդրէ Լոշակի վարպետութեան դասը, ով նկարահանել էր «Աւրորա» մրցանակի յաւակնորդների մասին պատմող ֆիլմերը:

  • Երեւանում բացւել է Աբբաս Քիառոստամիի «Ճանապարհները» լուսանկարների ցուցահանդէսը
    Երեւանում բացւել է Աբբաս Քիառոստամիի «Ճանապարհները» լուսանկարների ցուցահանդէսը

    «Ոսկէ ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատօնի 3-րդ օրը բացւեց մեծանուն ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Ճանապարհները» լուսանկարների ցուցահանդէսը:
    Օրւայ կարեւոր միջոցառումներից մէկին ներկայ էին ռեժիսորի ընկերներն ու արւեստի սիրահարները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։