Հա

Մշակոյթ

%AM, %12 %194 %2017 %08:%Հլս

Հայաստանում ներդրւելու է էլեկտրոնային տոմսերի աւտոմատացւած համակարգ

Հայաստանի կառավարութիւնը նախատեսում է սեղմ ժամկէտներում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատւական-հաշւարկային միասնական աւտոմատացւած համակարգ, ինչը վաճառքի հնարաւոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կը դարձնի առաւել դիւրին ու յարմարաւէտ:

«alikonline.ir» - Հայաստանի կառավարութիւնը նախատեսում է սեղմ ժամկէտներում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատւական-հաշւարկային միասնական աւտոմատացւած համակարգ, ինչը վաճառքի հնարաւոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կը դարձնի առաւել դիւրին ու յարմարաւէտ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ ՀՀ պետական եւ տարածքային կառավարման մարմինների ենթակայութեամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպութիւնների եւ ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատւական-հաշւարկային միասնական աւտոմատացւած համակարգի ստեղծման, ներդրման եւ սպասարկման ծառայութիւնների գնման մրցոյթի անցկացման կարգը հաստատելու մասին հարցն ընդգրկւած է կառավարութեան յուլիսի 13-ի նիստի օրակարգում:

Ակնկալւում է, որ տոմսերի գնման հասանելիութիւնը էապէս կը խթանի պահանջարկը, հետաքրքրութիւնը մշակութային, սպորտային ու ժամանցային կեանքի հանդէպ: Տոմսերի իրացման ընթացքի հետ կապւած լիարժէք տեղեկատւութիւնն ու վերահսկելիութիւնը էական գործիք կը հանդիսանան գնային քաղաքականութեանը հետեւելու եւ հնարաւոր չարաշահումները կանխելու ուղղութեամբ:

«Միասնական համակարգ ունենալու դրական կողմերից է այն, որ միասնական համակարգ ներդրող, շահագործող եւ սպասարկող կազմակերպութիւնը չի զբաղւելու տոմսերի վաճառքով, տոմսերի վաճառքն իրականացւելու է գործակալական ցանցի միջոցով, որին ցանկացած ժամանակ կարող են միանալ փոքր եւ միջին կազմակերպութիւններ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հաւասար պայմաններ են ստեղծւելու բոլոր տնտեսվարողների համար, վերջիններիս տրամադրելով նոյնանման պայմաններ տոմսերի վաճառքի գործակալ դառնալու դէպքում»,- նշւած է նախագծի հիմնաւորման մէջ:

اخبار مرتبط

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՀ նախագահ.  «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»
    ՀՀ նախագահ. «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է․

  • «Ազդակ»-ի խմբագրական. Այսօրուան առաջադրանքին Սահմանդրական հիմքը
    «Ազդակ»-ի խմբագրական. Այսօրուան առաջադրանքին Սահմանդրական հիմքը

    Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգուածը յայտնաբար յաջողած է իրավիճակ ստեղծել։ Նոր սահմանադրութիւնն ու նոր ընտրակարգը նոր գործառոյթներ եւ նոր յաւելեալ իրաւական ազդեցիկութիւն ապահովելու նախադրեալներ կը յուշէին խորհրդարանական ընդդիմութեան, որ զուտ թուաբանական առումով այս փուլին չնպաստեց, որ ակնկալուած չափով կայանայ։

  • Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի յայտարարութիւնը
    Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի յայտարարութիւնը

    Արցախում խորը անհանգստութիւն կայ վերջին օրերին Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում եւ այլ քաղաքներում ծաւալւող իրադարձութիւնների շուրջ: Դժւար չէ պատկերացնել թիկունքի ամրութեան այն զգացողութիւնը, որն անչափ պահանջւած է Արցախում ապրող հայ մարդու եւ սահմանը պահող զինւորի համար:

  • Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»
    Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

    Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։