Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 11:20

«EPIC Open Air Rock Fest»-ը կը նպաստի Հայաստանը որպէս ժամանցի երկիր ճանաչելուն

«EPIC Open Air Rock Fest» ռաք-փառատօնը կը նպաստի, որպէսզի Հայաստանը ճանաչեն ոչ միայն որպէս հարուստ պատմամշակութային ժառանգութիւն ունեցող երկիր, այլ նաեւ երկիր, ուր կարելի է գնալ պարզապէս լաւ ժամանց անցկացնելու համար։ 

«alikonline.ir» - «EPIC Open Air Rock Fest» ռաք-փառատօնը կը նպաստի, որպէսզի Հայաստանը ճանաչեն ոչ միայն որպէս հարուստ պատմամշակութային ժառանգութիւն ունեցող երկիր, այլ նաեւ երկիր, ուր կարելի է գնալ պարզապէս լաւ ժամանց անցկացնելու համար։ Այս մասին նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարութեան Զբօսաշրջութեան պետական կոմիտէի մարքեթինգի եւ խթանման վարչութեան պետ Գոհար Ալոյեանը՝ «EPIC Open Air Rock Fest 2017» խորագրով միջոցառման կապակցութեամբ յուլիսի 11-ին հրաւիրւած ասուլիսի ժամանակ։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Զբօսաշրջութեան պետական կոմիտէից, որի հաղորդագրութեան մէջ նաեւ նշւած է. «Ասուլիսի բանախօսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարութեան Զբօսաշրջութեան պետական կոմիտէի մարքեթինգի եւ խթանման վարչութեան պետ Գոհար Ալոյեանը, «EPIC» նախագծի համահիմնադիր Գէորգ Աւետիսեանը, «Ռոստելեկոմ» հայաստանեան գրասենեակի հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանոյշ Գիւրջինեանը, «Ռադիօ Վան» ծրագրերի տնօրէն Գոռ Գրիգորեանը (Եգոռ Գլումով), Հայաստանի ռաք ասոցացիայի նախագահ Վարդան Գրիգորեանը եւ միջոցառման այլ կազմակերպիչներ։

Ասուլիսի ընթացքում ներկայացւեցին «EPIC Open Air Rock Fest 2017» նախագծի նպատակները, միջոցառման մասնակցութեան պայմանները եւ օրակարգը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան Զբօսաշրջութեան պետական կոմիտէի մարքեթինգի եւ խթանման վարչութեան պետ Գոհար Ալոյեանը տեղեկացրեց, որ կոմիտէն կարեւորում է նման նախաձեռնութիւնները, ինչպիսին «EPIC» ամառային դպրոցն է եւ նրա շրջանակներում անցկացւող ռաք փառատօնը։ «Այն թոյլ կը տայ ներգրաւել նոր եւ աւելի հետաքրքիր հասարակութիւն։ Հայաստանը կը ճանաչեն ոչ միայն որպէս հարուստ պատմամշակութային մեծ ժառանգութիւն ունեցող երկիր, այլ նաեւ երկիր, ուր կարելի է գնալ պարզապէս լաւ ժամանց անցկացնելու համար»- աւելացրել է Գորհար Ալոյեանը։

«Սա հրաշալի տօն է ոչ միայն ռաքասէրների, այլ նաեւ բոլոր երաժշտասէրների համար։ «EPIC Open Air Rock Fest 2017»-ն արդէն իսկ ճանաչւել է ԱՊՀ երկրների տարածքում լաւագոյն 5 երաժշտական փառատօններից մէկը»,- ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «EPIC» նախագծի համահիմնադիր Գէորգ Աւետիսեանը։

Հայաստանի ռաք ասոցացիայի նախագահ Վարդան Գրիգորեանն էլ ներկայացրեց մասնակից խմբերին, նրանք են «ԴՈԳՄԱ / DOGMA», «Vostan Hayots - Ոստան Հայոց», «Vordan Karmir», «EMPYRAY», «RozenTal», «Nemra», «Vishup» «Ensemble», «The Black Marrows»։

«EPIC Open Air Rock Fest 2017»-ը կը մեկնարկի օգոստոսի 12-13-ը Ծաղկաձոր քաղաքում։ Երկօրեայ ռաք համերգի ընթացքում սպասւում է ժամանցի հետաքրքիր կազմակերպում»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։