Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 12:10

Հալէպում վերականգնւում է հնագոյն ուղղափառ եկեղեցին

Հալէպում պատրաստւում են վերականգնել քաղաքի հնագոյն ուղղափառ եկեղեցին: Այն կառուցւել է 15-րդ դարում: Վերականգնելու համար անհրաժեշտ գումարն արդէն կայ. հաւաքել են ոչ միայն ուղղափառները, այլ նաև մահմեդական համայնքները: 

«alikonline.ir» - Հալէպում պատրաստւում են վերականգնել քաղաքի հնագոյն ուղղափառ եկեղեցին: Այն կառուցւել է 15-րդ դարում: Վերականգնելու համար անհրաժեշտ գումարն արդէն կայ. հաւաքել են ոչ միայն ուղղափառները, այլ նաև մահմեդական համայնքները: Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

Ալ- Ժդէյդէ թաղամասում է եկեղեցին: Գրոհայիններն այդ թաղամասը գնդակոծել էին առանձնակի դաժանութեամբ, թիրախաւորել էին քրիստոեաաներին, ովքեր այդտեղ ապրում էին աւելի քան 500 տարի: 

«Պատմական եկեղեցի է: Կառուցւել է 1429 թւականին: Այն մշտապէս եղել է Հալէպում հայկական ուղղափառ համայնքի կենտրոնը: Այստեղ շատ են եղել քրիստոնեաներ այլ համայնքներից, նաև մահմեդականներն էին յաճախ այցելում այս եկեղեցի: Իսկ հիմա՝ տեսնում էք, ինչ վիճակում է»,- ասել է եկեղեցին նայող Ջորջ Լիբարեանը: 

Պատմական շինութեան մի մասը աւերւած է: Հրաշքով փրկւել է եզակի զանգակատունը, որը կառուցւած է Սիրիայում հազւագիւտ հանդիպող բարոկկոյ ոճով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։