Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 09:30

Երեւանում մեկնարկեց «Ստեղծարար Եւրոպա» ֆորումը

«Ոսկէ ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակում յուլիսի 12-ին մեկնարկեց «Ստեղծարար Եւրոպա» ֆորումը, որը ստեղծագործող մարդկանց առաջ լայն հնարաւորութիւններ է բացում:

«alikonline.ir» - «Ոսկէ ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակում յուլիսի 12-ին մեկնարկեց «Ստեղծարար Եւրոպա» ֆորումը, որը ստեղծագործող մարդկանց առաջ լայն հնարաւորութիւններ է բացում:

«Հայաստանը 2016 թւականին է սկսել «Ստեղծարար Եւրոպա»-ին միանալու գործընթացը: ՀՀ կառավարութիւնն այս ծրագրին միանալու հաւանութիւն արդէն տւել է, ներկայումս պայմանագրի ստորագրման փուլում ենք գտնւում, յաջորդը կլինի ՀՀ ազգային ժողովի կողմից դրա վաւերացումը: Մեր որոշումը պայմանաւորւած է ոչ միայն մեր երկրի մշակութային քաղաքականութեամբ, այլեւ հասարակութեան պահանջով»,- «Արմէնպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Ներսէս Տէր-Վարդանեանը:

Հայաստանում գործող արեւելեան գործընկերութեան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նաւասարդեանի խօսքով` իրենք միշտ ուշադրութեան կենտրոնում են պահել մշակոյթի հետ կապւած հարցերը, սակայն ոչ միշտ է յաջողւել անդրադառնալ դրանց:

«Վերջերս սառոյցը կոտրւեց, եւ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը նման նախաձեռնութեամբ հանդէս եկաւ: «Ստեղծարար Եւրոպա»-ին միանալը բազմաթիւ հեռանկարներ կբացի հայ ստեղծագործողների առաջ»,- շեշտեց նա:

«Ստեղծարար Եւրոպա» համաժողովի հիմնական նպատակն է Արեւելեան գործընկերութեան երկրների եւ Եւրոպայի միջեւ ստեղծագործական եւ մշակութային ոլորտներում համագործակցուեան եւ համատեղ արտադրութեան խթանումը, ինչպէս նաեւ նպաստումը ԱլԳ երկրների «Ստեղծարար Եւրոպա» ծրագրի լիիրաւ անդամակցութեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։