Հա

Մշակոյթ

13/07/2017

Հայաստանում կանցկացւի «Ոսկէ ձայն-2017» միջազգային մրցոյթը

Հայաստանում յուլիսի 14-ից 16-ը կանցկացւի «Ոսկէ ձայն-2017» միջազգային մրցոյթը: Այս մասին յուլիսի 12-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարէն Զոհրաբեանը:

«alikonline.ir» - Հայաստանում յուլիսի 14-ից 16-ը կանցկացւի «Ոսկէ ձայն-2017» միջազգային մրցոյթը: Այս մասին յուլիսի 12-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարէն Զոհրաբեանը: Փոխանցում է «news.am»-ը: 

Զոհրաբեանը նշել է, որ մրցոյթին կը մասնակցի 26 մարդ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից եւ Ուկրաինայից: 

«Մենք մեծ թւով կատարողների ենք լսել: Մրցոյթին մասնակցելու համար նրանցից ընտրւել է 26 մարդ: Նրանք հոյակապ մասնակիցներ են: Մենք նրանցից սքանչելի կատարումներ ենք սպասում: Հաւակնորդները ելոյթ կունենան տարիքային տարբեր կարգերում եւ իրենց նախընտրած ոճերում»,- պարզաբանել է Կարէն Զոհրաբեանը` յաւելելով, որ մրցոյթի ժամանակ կը կատարւեն դասական, էստրադային եւ ժողովրդական երգեր: 

Զոհրաբեանը յիշեցրել է, որ «Ոսկէ ձայն» մրցոյթն արդէն երկրորդ անգամ է անցկացւում:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը
    Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը

    Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք
    «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք

    Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

  • ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին
    ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին

    «Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպէս են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյին ուղղւած իրենց նամակը Միացեալ Նահանգների կոնգրեսականները: 

  • Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան
    Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան

    Թեհրանը կաւելացնի Հայաստան մատակարարւող գազի ծաւալներն ու փոխարէնը հայկական կողմից աւելի շատ էլեկտրաէներգիա կը ստանայ։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատւիրակութեանը: 
    Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատւիրակութեանը: 

    Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամաւորների այցը Հայաստան եւ կարեւորել համագործակցութեան ակտիւացումն ու հետագայ զարգացումը: Նիկոլ Փաշինեանը ԵԽ պատգամաւորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններից մէկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։