Հա

Մշակոյթ

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 09:20

15-րդ դարի արժէքաւոր ձեռագրի է նւիրաբերւել Մատենադարանին

Յուլիսի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի կունենայ Մատենադարանի նւիրատուներ Հրայր Դադայեանի եւ Հռիփսիմէ Դադայեան-Բարնակեանի Մատենադարանին նւիրաբերած, 1471 թ. Երուսաղէմում ընդօրինակւած Աւետարանի ցուցադրութիւնը եւ պարգեւատրման արարողութիւնը:

«alikonline.ir» - Յուլիսի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի կունենայ Մատենադարանի նւիրատուներ Հրայր Դադայեանի եւ Հռիփսիմէ Դադայեան-Բարնակեանի Մատենադարանին նւիրաբերած, 1471 թ. Երուսաղէմում ընդօրինակւած Աւետարանի ցուցադրութիւնը եւ պարգեւատրման արարողութիւնը: Գրում է «panorama.am»-ը: 

Այս արժէքաւոր ձեռագիրը, որը յայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Աւետարան անունով, պահւել է Արեւմտեան Հայաստանի Չարսանջակ գաւառակի Գոդառիճ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցում: Աւետարանի պատւիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիէլին: Արծաթէ կրկնակազմն աւելի ուշ շրջանի է (1753 թ.): 

Ձեռագիրը Դադայեան ընտանիքին է փոխանցել Երեւանում, 1918 թ. գարնանը Գոդառիճ գիւղից գաղթած մի հայ, որը հիւանդութեան պատճառով ձեռագիրը յանձնել է Դադայեան գերդաստանի մեծ մօրը՝ Եղսային: Այդ թւականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխւել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Աւետարանը ժառանգում են Եղսայի թոռները՝ Հրայրը եւ Հռիփսիմէն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբօրէն պահւած թանկագին այս ձեռագիրը նւիրաբերել Մաշտոցեան Մատենադարանին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։