Հա

Մշակոյթ

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 07:40

Թոմ Հենքսը մրցանակ կը ստանայ ԱՄՆ-ի պատմութիւնը կինոյում եւ հեռուստատեսութիւնում արտացոլելու համար

«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասան Թոմ Հենքսը մրցանակ կը ստանայ ԱՄՆ-ի պատմութիւնը կինոյում եւ հեռուստատեսութիւնում արտացոլելու համար:

«alikonline.ir» - «Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասան Թոմ Հենքսը մրցանակ կը ստանայ ԱՄՆ-ի պատմութիւնը կինոյում եւ հեռուստատեսութիւնում արտացոլելու համար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ յղում անելով «Reuters»-ին:

Աղբիւրի հաղորդմամբ՝ մրցանակը դերասանին կը շնորհի «National Archives Foundation» ոչ առեւտրային կազմակերպութիւնը: Մրցանակաբաշխութեան արարողութիւնը կը կայանայ հոկտեմբերի 21-ին՝ Վաշինգտոնի Ազգային արխիւի թանգարանում:

Յայտնի է, որ Հենքսը նկարահանւել է իրական դէպքերի վրայ հիմնւած մի շարք ֆիլմերում, որոնց թւում են «Փրկել շարքային Ռայանին», «Ապոլոն 13», «Լրտեսների կամուրջը», «Բռնիր ինձ, եթէ կարող ես», «Հրաշք Հուդզոնի վրայ» եւ այլ ֆիլմերը:

Դրանից բացի, նա եղել է «Զինակից եղբայրներ» սերիալի գործադիր պրոդիւսերներից, սցենարիստներից եւ ռեժիսորներից մէկը:

«National Archives Foundation»-ի ներկայացուցչի խօսքով՝ Հենքսի հերոսները մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, Սառը պատերազմի ժամանակ բանակցութիւններ վարել ԱՄՆ-ի անունից, պատերազմել Վիետնամում, աշխատել Կոնգրեսում եւ զբաղւել տիեզերական ծրագրով:

Նշւում է, որ մրցանակի նախկին դափնեկիրներից են ռեժիսոր Սթիւէն Սփիլբերգը եւ դերասան ու «Համիլտոն» միւզիքլի ստեղծող Լին Մանուէլ Միրանդան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։