Հա

Մշակոյթ

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 11:20

Երեւանում հին եւ նոր տարազների մրցոյթ-փառատօն կանցկացւի

Հայաստանում առաջին անգամ կանցկացւի Ազգային տարազների ցուցադրութեան մրցոյթ-փառատօն, որը նպատակ ունի նպաստել ազգային արժէքների պահպանմանը: Այս մասին յուլիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում յայտնեց փառատօնի կազմակերպիչ, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսեանը: 

«alikonline.ir» - Հայաստանում առաջին անգամ կանցկացւի Ազգային տարազների ցուցադրութեան մրցոյթ-փառատօն, որը նպատակ ունի նպաստել ազգային արժէքների պահպանմանը: Այս մասին յուլիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում յայտնեց փառատօնի կազմակերպիչ, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսեանը: «Գաղափարը ինձ մօտ առաջացաւ միանգամայն պատահական, եւ առանց մտորումների որոշւեց կազմակերպել մրցոյթ-փառատօն: Ընդամենը մէկ օրում 75 անհատ ցանկութիւն յայտնեց մասնակցելու»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց կազմակերպիչը:

Նա նշեց, որ մրցոյթին կը լինեն մի քանի յայտնի մոդելաւորողներ, որոնք նոյնպէս կը ցուցադրեն իրենց մոդելաւորած հագուստները, եւ կը լինեն ինչպէս հին, այնպէս էլ նորաոճ ազգային տարազներ:

ՀՀ մշակոյթի նախարարութեան Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար եւ մեներգչուհի Լաուրա Մամեանը յաւելեց, որ մրցոյթում լինելու են նաեւ ստեղծագործական կատարումներ: Այսինքն` մասնակիցները կարող են ներկայանալ ոչ միայն իրենց հագուստը ցուցադրելու, այլեւ երգելու, պարելու կամ ասմունքելու: «Ես ինքս համացանցից տեղեկացայ մրցոյթի մասին, որը ինձ շատ հետաքրքիր թւաց: Կարծում եմ այս մրցոյթ-փառատօնը կը կոտրի կարծրատիպը, թէ տարազ կրելն ամօթ է»,- նկատեց Մամեանը:

Հարցին, թէ ունե՞ն պետական որեւէ աջակցութիւն, Էմիլ Մարկոսեանը պատասխանեց, որ կայ նախնական պայմանաւորւածութիւն ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ:

Կազմակերպիչը նշեց, որ մասնակիցներ կան ինչպէս Հայաստանից եւ մարզերից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից: Յայտերը ընդունւում են մինչեւ յուլիսի 20-ը: Մրցոյթում կը լինի երեք անւանակարգ, յաղթողները կը ստանան պատւոգրեր: Առաջին փուլը կանցկացւի յուլիսի 30-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենայ օգոստոսի 15-ին Յակոբ Պարոնեանի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։