Հա

Մշակոյթ

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 12:10

Նոր նամականիշ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Համօ Բեգնազարեանի ծննդեան 125-ամեակը» թեմային 

2017 թւականի յուլիսի 13-ին «Գրանդ Հոթել Երեւան» հիւրանոցում «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրաջանակներում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Համօ Բեգնազարեանի ծննդեան 125-ամեակը» թեմային:

«alikonline.ir» - 2017 թւականի յուլիսի 13-ին «Գրանդ Հոթել Երեւան» հիւրանոցում «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրաջանակներում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Համօ Բեգնազարեանի ծննդեան 125-ամեակը» թեմային: Տեղեկացնում է «haypost.am»-ը: 

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը, ՀՀ Մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխաւոր տնօրէն Խուան Պաբլօ Գեչիջեանը, ՀՀ Ֆիլատելիստների միութեան նախագահ Հովիկ Մուսայէլեանը, «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի տնօրէն, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը, կինոռեժիսոր Ռոման Բալայեանը: 

Նամականիշի վրայ պատկերւած է հայ մեծանուն կինոռեժիսոր Համօ Բեգնազարեանի դիմանկարը: Նամականիշի աջ մասում պատկերւած են հատւածներ առաջին հայկական համր ֆիլմից՝ «Նամուս»-ից, եւ առաջին հնչիւնային ֆիլմից՝ «Պեպո»-ից՝ ներկայացւած կինոժապաւէնի մէջ: Նամականիշի խորապատկերին պատկերւած է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը: 

Նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անւանական արժէք: Այն տպագրւած է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակներն են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Դաւիթ Դովլաթեանը եւ Վահագն Մկրտչեանը: 

Թողարկման օրը` 13 յուլիսի 2017թ.

Դիզայնը՝ Դաւիթ Դովլաթեան, Վահագն Մկրտչեան

Տպարանը` «Cartor», Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։