Հա

Մշակոյթ

Կիրակի, 16 Յուլիսի 2017 08:10

«Ոսկէ ծիրան 2017»-ի յաղթողները յայտնի են

Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան 2017» երեւանեան միջազգային կինոփառատօնն աւարտւեց, եւ յաղթողների անունները յայտնի են: Փառատօնի գլխաւոր մրցանակին՝ Ոսկէ ծիրանին, միջազգային խաղարկային մրցոյթում արժանացաւ  «Ցանկալի Դուրգան», ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

«alikonline.ir» - Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան 2017» երեւանեան միջազգային կինոփառատօնն աւարտւեց, եւ յաղթողների անունները յայտնի են: Տեղեկացնում է «news.am»-ը:

Փառատօնի գլխաւոր մրցանակին՝ Ոսկէ ծիրանին, միջազգային խաղարկային մրցոյթում արժանացաւ «Ցանկալի Դուրգան», ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

Նոյն մրցոյթում Արծաթէ ծիրանը ստացաւ «Արաբիա» ժապաւենը: Ռեժեիսոր՝ Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա):

Միւս մրցանակակիրներն են՝

Միջազգային վաւերագրական մրցոյթ

Ոսկէ ծիրան. «Ուրւականների որս», ռեժ. Ռաէդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շւէյցարիա/Կատար)

Արծաթէ ծիրան. «Դերդօ մայրիկը եւ ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)

Ժիւրիի յատուկ յիշատակում. «Գիւղացիներ», ռեժ. Ցւետան Դրագնեւ (Բուլղարիա)

Հայկական համայնապատկեր ազգային մրցոյթ

Խաղարկային

Ոսկե ծիրան. «Դոնալդը լաց եղաւ», ռեժ. Քրիս Աւետիսեան (ԱՄՆ)

Ժիւրիի յատուկ յիշատակում դերակատարման համար. Սամուէլ Թադէոսեան, «Կեանք ու կռիւ», ռեժ. Մհեր Մկրտչեան (Հայաստան)

Վաւերագրական

Ոսկէ ծիրան.  «Ձիւն կար», ռեժ.Թամարա Ստեփաանեան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)

Ժիւրիի յատուկ յիշատակում. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչեան (Հայաստան)

Կարճամետրաժ

Ոսկէ ծիրան. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինեան (ԱՄՆ)

Հրանտ Մատթէոսեանի անւան մրցանակ լաւագոյն սցենարի համար. «Դոնալդը լաց եղաւ», ռեժ.Քրիս Աւետիսեան (ԱՄՆ)

«FIPRESCI» ժիւրիի մրցանակ

«Անկաշառը», ռեժ. Մոհամմադ Ռասուլով (Իրան)

Այս տարի փառատօնի շրջանակներում Շառլ Ազնաւուրի անւան հրապարակը համալրւեց ռեժիսորներ Ֆրունզէ Դովլաթեանի, Իւրի Երզնկեանի եւ կինոօպերատոր Սերգէյ Իսրայէլեանի անունը կրող աստղերով:

Փառատօնի շրջանակում «Եղիցի լոյս» յատուկ մրցանակը շնորհւեց Տիգրան Մանսուրեանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ աւանդի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։