Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 20 Յուլիսի 2017 11:50

Իրանում կազմակերպւելու է հայկական ֆիլմերի շաբաթ

Իրանում ՀՀ դեսպանութեան եւ իրանական «Art and experience» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ Իրանում կազմակերպւելու է հայկական ֆիլմերի շաբաթ:

«alikonline.ir» - Իրանում ՀՀ դեսպանութեան եւ իրանական «Art and experience» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ Իրանում կազմակերպւելու է հայկական ֆիլմերի շաբաթ: Ինչպէս տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանն՝ այս մասին, երէկ՝ յուլիսի 19-ին հրաւիրւած մամլոյ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Դեսպան Թումանեանը տեղեկացրել է, որ Իրանում հայկական ֆիլմերի շաբաթւայ մեկնարկը տրւելու է յուլիսի 23-ին, եւ տեւելու է մինչեւ յուլիսի 29-ը:

Այդ ընթացքում ցուցադրւելու է 10 ֆիլմ, որոնց ընտրութիւնը կատարւել է կազմակերպիչ կողմերի միջոցով: Ֆիլմերը ցուցադրւելու են Թեհրանում, Մաշհադում եւ Շիրազում:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ Իրան ժամանած հայաստանցի երկու կինոգործիչներ վարպետութեան դասեր կանցկացնեն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ