Հա

Մշակոյթ

27/07/2017

Վիլիամ Սարոյեանի` Ֆրեզնոյում գտնւող տուն-թանգարանը սկսել են նորոգել

ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում գտնւող Վիլիամ Սարոյեանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները սկսել են:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում գտնւող Վիլիամ Սարոյեանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները սկսել են: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Տուն-թանգարանը գնած «Intellectual Renaissance» հիմնադրամից տեղեկանում ենք, որ այժմ տան վերականգնման ուղղութեամբ են աշխատանքներ տարւում, իսկ ներքին վերանոգորման եւ յարդարման աշխատանքները սկսելու համար դեռ պէտք է Ֆրեզնոյի քաղաքապետարանից թոյլտւութեան ստանան:

Ի դէպ, հիմնադրամը փորձելու է Սարոյեանի տունը վերանորոգել` պահպանելով տան նախկին տեսքը: Ամենայն հաւանականութեամբ, Վիլիամ Սարոյեանի տուն-թանգարանը կը բացւի 2018 թւականի օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամեակի կապակցութեամբ:

Յիշեցնենք, որ դեռ նախորդ տարի «yerkir.am»-ին ՀՀ մշակոյթի նախարարութիւնից տեղեկացրել էին, որ մշակոյթի նախարարութիւնը եւ «Intellectual Renaissance» հիմնադրամը Վիլիամ Սարոյեանի Ֆրեզնոյի տան կապակցութեամբ կը համագործակցեն:

Իսկ աւելի վաղ հիմնադրամի տարածած հաղորդագրութեան համաձայն` առանձնատունը վերակառուցւելու է որպէս տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կեանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայութեան, այլեւ ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպւելու են գրական երեկոներ, փառատօներ եւ այլ մշակութային միջոցառումներ:

Տունը մինչ այդ` 2014-ի մայիսին, աճուրդի էր հանւել 110 հազար դոլարով. Սարոյեանի տունը գնել էին 162 հազար դոլարով, գնորդն ամերիկացի էր, որից յետոյ այն գնել է Արթուր Ջանիբեկեանին պատկանող հիմնադրամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։