Հա

Մշակոյթ

27/07/2017 - 10:20

Իրանցի ռեժիսորը Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանելու

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց իրանցի ռեժիսոր եւ սցենարիստ Բեհրուզ Աֆղամիին, սցենարիստ Քուրոշ Սալիմզադէին, իրանահայ գրող, թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանին եւ գրող Աշոտ Աղաբաբեանին:

«alikonline.ir» - ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց իրանցի ռեժիսոր եւ սցենարիստ Բեհրուզ Աֆղամիին, սցենարիստ Քուրոշ Սալիմզադէին, իրանահայ գրող, թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանին եւ գրող Աշոտ Աղաբաբեանին: Ջերմօրէն ողջունելով հիւրերին՝ նախարարը բարձր գնահատեց հայ-իրանական բարեկամութունը, նշեց, որ երկու ժողովուրդները մշակութային բազում ընդհանրութիւններ ունեն եւ այս նոր նախագիծը եւս փոխըմբռնման ու հարազատութեան դրսեւորում է: Նախարարը առանձնակի կարեւորեց իրանցի ճանաչւած կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամիի նախաձեռնութեամբ Աշոտ Աղաբաբեանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրայ Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ նկարահանելու ծրագիրը: Գրում է «shabat.am»-ը:

Նախարարը յաւելեց, որ այս ծրագիրը կեանքի կոչելը եւս մէկ անգամ կը վկայի երկու ժողովուրդների մշակութային հարազատութիւնը, իսկ գրքի հերոսի՝ հայ ժողովրդի արժանաւոր զաւակ պետանվտանգութեան գեներալ-մայոր, քիմիական գիտութիւնների դոկտոր ԽՍՀՄ «ատոմային» հետախուզութեան ղեկավար Հայկ Յովակիմեանի խորհրդաւոր ու դրամատիզմով հարուստ պատմութիւնը մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնի ամբողջ աշխարհում, յատկապէս այն երկրներում, որտեղ հայ համայնքներ կան: Նախարարը վստահութիւն է յայտնել, որ այս ֆիլմաշարի ստեղծումը միմեանց խորապէս ճանաչելու նոր սկիզբ է լինելու: Նա անդրադարձաւ նաեւ Իրանի հայ համայնքին եւ նշեց, որ համայնքը յուսալի կամուրջ է երկու հարեւան երկրների միջեւ:

Բեհրուզ Աֆղամին շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ նշեց, որ գիրքը մեծ տպաւորութիւն է գործել իր վրայ, մղել է իրականացնելու նման համատեղ մեծ նախագիծ: Նա հաւաստիցրեց, որ ձեւաւորւած ստեղծագործական խումբը առաջիկայում կը սկսի իր գործնական քայլերը:

Յարակից լուրեր

  • Կեանքից հեռացել է պոլսահայ ռեժիսոր Արամ Գիւլիւզը
    Կեանքից հեռացել է պոլսահայ ռեժիսոր Արամ Գիւլիւզը

    Ստամբուլում կեանքից հեռացել է թուրքական կինեմատոգրաֆիայի մէջ մեծ աւանդ ունեցող, բազմաթիւ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր Արամ Գիւլիւզը:

  • Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր
    Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր

    Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

    «ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում
    Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում

    Մարտի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք եւ հայրենազրկում» թեմայով գիտաժողովը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։