Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 27 Յուլիսի 2017 09:20

Պատմական Մարաշում թուրք հնէաբանները Հին քարէ դարին պատկանող հետաքրքական ժայռապատկերներ են յայտանբերել

Ներկայի Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Մարաշ քաղաքում հնէաբանները յայտնաբերել են Հին քարէ դարին պատկանող հետաքրքական ժայռապատկերներ: 

«alikonline.ir» - Ներկայի Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Մարաշ քաղաքում հնէաբանները յայտնաբերել են Հին քարէ դարին պատկանող հետաքրքական ժայռապատկերներ: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «arkeolojihaber.net» կայքին։

Գազի համալսարանի հնէաբանանութեան ֆակուլտետից դոցենտ Ջեւդէթ Մերիհ Էրէքը լրատւամիջոցների հետ զրոյցում յայտնել է, որ ժայռապատկերները կարեւոր տեղեկութիւններ են փոխանցում Հին քարէ դարի շրջանում Փոքր Ասիայի տարածքում ապրած բնիկների կենցաղի ու աւանդոյթների վերաբերեալ։

Յայտնաբերւած ժայռապատկերներում, մասնաւորապէս, մասնագէտները կարողացել են տարբերակել երկու արեւի, ինչպէս նաեւ կողք կողքի կանգնած երեք մարդկանց պատկերներ։

Յիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Թուրքիայի տարածքում գտնւող պատմական արեւմտահայկական Մարդին (յայտնի է նաեւ Մարդա, Մարդիս, Մերտ պատմական անուններով) նահանգի Դարգեչիտ շրջանի Քոչթեփէ գիւղում հնագիտական պեղումների ընթացքում 5000 տարւայ թոնիր եւ կաւագործութեան սարք է յայտնաբերւել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։