Հա

Մշակոյթ

Շաբաթ, 29 Յուլիսի 2017 13:10

Շահրիարը՝ Վարանդի թարգմանութեամբ

Երեւանում լոյս է տեսել Իրանի ժամանակակից պոէզիայի մեծերից մէկի՝ Շահրիարի գազելները:

«alikonline.ir» - Երեւանում լոյս է տեսել Իրանի ժամանակակից պոէզիայի մեծերից մէկի՝ Շահրիարի գազելները: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Շահրիարի գազելները հայերէնի է թարգմանել իրանահայ ճանաչւած բանաստեղծ, Իրանահայ գրողների միութեան նախագահ Վարանդը: Գիրքը պարունակում է Շահրիարի թւով 21 գազելները, այդ թւում, նաեւ, նրա ամենաճանաչւած՝ «Հէյդար բաբա» գազելը: Գրքին կից թողարկւել է նաեւ դրա աոդիօ տարբերակը՝ խտասկաւառակի տեսքով: Շահրիարի գազելները կարդացել է երիտասարդ ճանաչւած ասմունքող Աիդա Ասատրեանը:

Գիրքը եւ խտասկաւառակը հրատարակւել է ՀՀ-ում Իրանի դեսպանութեան մշակութային կցորդութեան միջոցով, «Միհր» մշակութային ակումբի համագործակցութեամբ:

Այն նպատակ ունի Հայաստանցի ընթերցողին ծանօթացնել իրանական մշակոյթի եւ քաղաքակրթութեան հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։