Հա

Մշակոյթ

29/07/2017

Շուշիի Վերին մզկիթի հոգեւոր դպրոցի տարածքում յայտնաբերւել է վաղ քրիստոնէական դամբարան

Յուլիսի 7-ին սկսւել են Շուշիի Վերին մզկիթի հոգեւոր դպրոցի շէնքի վերականգնման աշխատանքները: Ասել է «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի փոխտնօրէն Նժդեհ Երանեանը:

«alikonline.ir» - Յուլիսի 7-ին սկսւել են Շուշիի Վերին մզկիթի հոգեւոր դպրոցի շէնքի վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի փոխտնօրէն Նժդեհ Երանեանը:

«Շէնքի հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում օրեր առաջ յայտնաբերւել է վաղ քրիստոնէական դամբարան: Դա բացառիկ յայտնագործութիւն է բերդաքաղաքում, հերթական փաստը, որ հերքում է Ադրբեջանի պնդումները Շուշիի կառուցման ժամանակաշրջանի վերաբերեալ: Մեդրեսէի հիմքի ամրակայման աշխատանքների ժամանակ շինարարների կողմից քարեր են նկատւել, որոնք հեռացնելուց յետոյ յայտնաբերել են կմախք: Աշխատանքներն այդ փուլում դադարեցրել են եւ այդ մասին տեղեկացրել մեր ծառայութեանը: Տեղում վաւերացւել է վաղ քրիստոնէական քարարկղային թաղում: Այդ հատւածում շինարարական աշխատանքները դադարեցւել են: Նախատեսւում է ամբողջութեամբ պեղել թաղումը, իսկ շինարարական աշխատանքների աւարտից յետոյ այն հնարաւոր է ցուցադրւի նոյնութեամբ»,- մանրամասնել է Ն. Երանեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։