Հա

Մշակոյթ

29/07/2017 - 10:30

Շուշիում տեղի կունենայ «Սասունցի Դաւիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսեանի բարձր հովանու ներքոյ, ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթեայ տարածքում 2017 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ին տեղի կունենայ Հարօ Ստեփանեանի «Սասունցի Դաւիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան:

«alikonline.ir» - ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսեանի բարձր հովանու ներքոյ, ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթեայ տարածքում 2017 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ին տեղի կունենայ Հարօ Ստեփանեանի «Սասունցի Դաւիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ ներկայացումը նւիրւում է Արցախի անկախութեան օրւան, Շուշիի ազտագրման 25-ամեակին եւ Հարօ Ստեփանեանի ծննդեան 120-ամեակին: 

«Սասունցի Դաւիթ» օպերան Հարո Ստեփանեանը գրել է 1936 թւականին: Լիբրետօն գրել է Դերենիկ Դեմիրճեանը ըստ «Սասունցի Դաւիթ» հայ ժողովրդական էպոսի:

«Սասունցի Դաւիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզւով եւ ազգային ոգով, հայկական օպերային արւեստի զարգացման նշանակալից փուլ է նշանաւորում: Արցախում «Սասունցի Դաւիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարեւորագոյն  իրադարձութիւն է: 

Կոմպոզիտոր Հարօ Ստեփանեանը ծնւել է 1897 թ. Ելիզաւետպոլում /այժմ՝ Գանձակ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թւականից մէկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերւատորիայում Ա. Տէր-Ղեւենդեանի դասարանում, իսկ 1923 թւականին ընդունւել է Մոսկւայի Գնեսինների անւան երաժշտական ուսումնարան Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան, այնուհետ սովորել է Լենինգրադի կոնսերւատորիայում Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ 1927-1929 թւականների ամռանը Ստեփանեանը մասնակցեց Քրիստաֆոր Քուշնարեանի կազմակերպած ժողովրդական երաժշտութեան հաւաքման արշաւին։ Հայաստանի տարբեր շրջաններում, յատկապէս Շիրակում, նրանք գրի առան 350-ից աւելի հայկական եւ քրդական մեղեդիներ։ 1930 թւականից մշտական բնակութիւն է հաստատել Երեւանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիւ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործութիւններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միութիւնը: 1938 թւականին ընտրւել է Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր։ 1960 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։