Հա

Մշակոյթ

Կիրակի, 30 Յուլիսի 2017 07:50

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյեանը Գինէսի ռեկորդակիր է դարձել

Հայ յայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյեանը Գինէսի ռեկորդակիր է դարձել:

«alikonline.ir» - Հայ յայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյեանը Գինէսի ռեկորդակիր է դարձել, ինչպէս ինքն է յայտնում «Facebook»-ի էջում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Յուլիսի 25-ին Գինէսի ռեկորդների գրքի համաշխարհային յանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երեւանում մի քանի ամիս առաջ»,- գրել է նա՝ նշելով, որ այս փոքրիկ յաղթանակը նւիրում է Արցախեան պատերազմի բոլոր վետերաններին:

Այս տարւայ փետրւարին Կոմիտասի անւան Կամերային երաժշտութեան տանը Մադոյեանը 33 ժամ շարունակ շուրջ 60 հանրայայտ երաժշտական ստեղծագործութիւններ է նւագել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։