Հա

Մշակոյթ

Կիրակի, 30 Յուլիսի 2017 08:50

Ուկրայինայի փոստը փոստային նամականիշ է թողարկել Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակի կապակցութեամբ

Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու ծննդեան 200-ամեակի կապակցութեամբ Ուկրաինայի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ 140 հազար տպաքանակով, եւ փոստային բլոկ՝ 36 հազար տպաքանակով: 

«alikonline.ir» - Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու ծննդեան 200-ամեակի կապակցութեամբ Ուկրաինայի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ 140 հազար տպաքանակով, եւ փոստային բլոկ՝ 36 հազար տպաքանակով: Գրում է «tert.am»-ը: 

Ինչպէս նշւում է Ուկրայինայի փոստի կայքում, նամականիշի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկօն է: 

Ուկրայինացի պատմաբան Եւգէնի Սաֆարեանսը, յայտնի նկարչին նւիրւած նամականիշի թողարկումն անհրաժեշտ քայլ է պետութեան կողմից հայ-ուկրայինական բարեկամութեան զարգացման գործում նրա ներդրման համար: 

«Հայկական ծագմամբ անւանի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու ծննդեան 200-ամեակին կարեւոր է յիշել, որ նրա ամբողջ կեանքը եւ աշխատանքը սերտ կապւած է եղել հիասքանչ եւ գեղատեսիլ Ուկրայինայի հետ, որին նա նւիրել է իր նկարների մի մասը»,- նշել է պատմաբանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։