Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 10:20

Մահացել է Ժոաննա Մորօն

Յուլիսի 31-ին, 89 տարեկան հասակում մահացել է վերջին 60 տարիների ֆրանսիական կինոյի ամենափայլուն աստղերից մէկը՝ Ժոաննա Մորօն: 

«alikonline.ir» - Յուլիսի 31-ին, 89 տարեկան հասակում մահացել է վերջին 60 տարիների ֆրանսիական կինոյի ամենափայլուն աստղերից մէկը՝ Ժոաննա Մորօն: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ժոաննա Մորօն ծնւել է Փարիզում ՝ 1928 թւականի յունւարի 23-ին: Սովորել է դրամատիկական արւեստների ազգային բարձրագոյն կոնսերւատորիայում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1947 թւականին։

Մորօն արժանացել է Կաննի կինոփառատօնի «Ոսկէ արմաւենու ճիւղ» (1960 թ.), Վենետիկի կինոփառատօնի «Ոսկէ առիւծ» (1991 թ.), Կինոարւեստի եւրոպական ակադեմիայի (1997 թ.), Կաննի պատւաւոր «Ոսկէ արմաւենու ճիւղ» (2003 թ.), Բեռլինի կինոփառատոնի «Ոսկէ արջ» (2005 թ.), Մոսկովեան 27-րդ կինոփառատօնի Ստանիսլաւսկու անւան (2005 թ.) մրցանակներին:

Մորոյի ամենայայտնի դերերից է 1962 թւականին «Ժիւլն ու Ջիմ» ֆիլմի դերը։

Մորոյին մահացած են գտել Փարիզի իր տանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։