Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 09:00

Պատմական Բինգեոլում քուրդ գանձագողերն ուրարտական շրջանի գերեզմանոց են աւերել

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Բինգեոլի նահանգում գանձագողերն աւերել են ուրարտական ժամանակաշրջանին պատկանող գերեզմանատուն:

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Բինգեոլի նահանգում գանձագողերն աւերել են ուրարտական ժամանակաշրջանին պատկանող գերեզմանատուն: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին յայտնում է թուրքական «arkeolojihaber.net» կայքը: 

Բինգեոլի Ադաքլը շրջանի իրաւապահ մարմինները յանցագործներին յայտնաբերել են հէնց յանցանքի վայրում եւ ձերբակալել: 

Նրանց ձեռքից խլել են նաեւ գործիքները, որոնցով վերջիններս փորել են գերեզմանները՝ գանձեր գտնելու նպատակով: 

Օրեր առաջ հաղորդւել էր, որ Բինգեոլ նահանգի Քիղը շրջանի Չանաքչը գիւղում դեռեւս կանգուն մնացած Սուրբ Գէորգ հայկական եկեղեցին պարբերաբար ենթարկւում է տեղի քուրդ եւ զազա գանձագողերի յարձակումներին: 

Չանաքչըի գիւղապետը 250 տարւայ պատմութիւն ունեցող եկեղեցու նորոգման խնդրանքով դիմել էր տեղական իշխանութիւններին դեռեւս 2013 թ.-ին, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել, ինչի պատճառով որոշել է հարցը եւս մէկ անգամ բարձրացնել լրատւամիջոցների օգնութեամբ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։