Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 08:30

«Եւրոտեսիլ»-ը կարեւոր փոփոխութիւններ է կատարել մրցոյթի կանոնակարգում

Ռուս երգչուհի Իւլեա Սամոյլովայի շուրջ ծաւալւած մեծ աղմուկը, ով բաց թողեց Կիեւում անցկացւած «Եւրոտեսիլ-2017»-ը, ինչպէս նաեւ միջոցառման անցկացման ժամկէտների մէջ Կիեւի չտեղաւորւելը, ստիպեցին երգի մրցոյթի կազմակերպիչներին որոշ փոփոխութիւններ կատարել կանոնակարգում։ 

«alikonline.ir» - Ռուս երգչուհի Իւլեա Սամոյլովայի շուրջ ծաւալւած մեծ աղմուկը, ով բաց թողեց Կիեւում անցկացւած «Եւրոտեսիլ-2017»-ը, ինչպէս նաեւ միջոցառման անցկացման ժամկէտների մէջ Կիեւի չտեղաւորւելը, ստիպեցին երգի մրցոյթի կազմակերպիչներին որոշ փոփոխութիւններ կատարել կանոնակարգում։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ըստ նոր կանոնների՝ ազգային հեռարձակողներն այժմ արդէն չեն կարող իրենց պատւիրակութիւններում ընդգրկել անձանց, ում մուտքը «Եւրոտեսիլ»-ը հիւրընկալող երկիր արգելւած է։ Սամոյլովային, օրինակ, թոյլ չէին տւել մուտք գործել Ուկրայինա այն պատճառով, որ նա մինչ այդ համերգ էր տւել Ղրիմում։

Փոփոխութիւնները վերաբերում են նաեւ «Եւրոտեսիլ»-ի նախապատրաստական ժամանակացոյիցին: Եւրոպական հեռարձակողների միութիւնն իրեն իրաւունք կը վերապահի որեւէ ուշացման պարագայում փոխանցել մրցոյթի կազմակերպման իրաւունքն այլ հեռարձակողի։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։