Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 11:00

ՀՀ-ում Հաֆեզի միութեան անդամները հանդիպել են դոկտ. Զահեդիի հետ

Օգոստոսի 1-ին, Երեւանում Իրանի դեսպանատանը կայացել է Հայաստանում Հաֆեզի միութեան անդամների եւ հայաստանեան ԲՈՒՀ-երում սովորող պարսկերէն լեզւի ուսանողների հանդիպումն Իսլ. խորհրդարանի կրթութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների յանձնաժողովի նախագահ դոկտ. Մոհամմադ Մեհդի Զահեդի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ:

«alikonline.ir» - Օգոստոսի 1-ին, Երեւանում Իրանի դեսպանատանը կայացել է Հայաստանում Հաֆեզի միութեան անդամների եւ հայաստանեան ԲՈՒՀ-երում սովորող պարսկերէն լեզւի ուսանողների հանդիպումն Իսլ. խորհրդարանի կրթութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների յանձնաժողովի նախագահ դոկտ. Մոհամմադ Մեհդի Զահեդի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան կայքից:

Հանդիպմանը բարիգալստեան խօսքով հանդէս է եկել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին՝ նշելով, որ պաշտօնավարման երկու տարիների ընթացքում, մշակութային ոլորտում իր գլխաւոր նպատակներից մէկը եղել է Հայաստանում պարսկերէն լեզւի տարածումը: Նա նշել է, որ հայաստանցիների մօտ կայ պարսկերէն լեզւի ուսուցման մեծ պահանջարկ: Պարսկերէն լեզւի դասընթացների կազմակերպման պահանջով, ՀՀ տարբեր մարզերի մարզպետներ դիմել են դեսպանատանը, որոնց ոչ բոլորին է հնարաւոր եղել ընթացք տալ ֆինանսական յատկացումների բացակայութեան պատճառով:

Հայաստանում Հաֆեզի միութեան նախագահ Ժորժ Աբրահամեանն էլ երախտագիտութիւն է յայտնել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանին ու դեսպանութեան անձնակազմին՝ միութեան ձեւաւորման եւ դրա աշխատանքներին նպաստելու կապակցութեամբ՝ նշելով, որ մէկ ամիս առաջ դեսպանութեան աջակցութեամբ հնարաւոր է եղել կազմակերպել միութեան բոլոր անդամների այցն Իրան:

Դոկտ. Զահեդին էլ իր գոհունակութիւնն է յայտնել հանդիպման առիթով՝ նշելով, որ Իրանն ու Հայաստանն ունեն երկկողմ յարաբերութիւնների զարգացման մեծ ներուժ, որի առանցքներից մէկը կարող է հանդիսանալ պարսկերէն լեզուն: Նա բարձր է գնհատել հայաստանցիների ցուցաբերած սէրն ու հետաքրքրութիւնը պարսկերէն լեզւի նկատմամբ՝ շեշտելով, որ պարսկերէն լեզւի ուսանողները կարող են առանցքային դեր կատարել երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման գործում:

Նշենք, որ հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։