Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 14:50

Սթիւէն Քոլբէրը մուլտսերիալ կը ստեղծելի Թրամփի մասին

Այս տարւայ աշնանը ամերիկան հեռուստաԷկրաններին կը յայտնւի անիմացիոն երգիծական սերիալ (Cartoon), որի սիւժէի կենտրոնում կը լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«alikonline.ir» - Այս տարւայ աշնանը ամերիկան հեռուստաԷկրաններին կը յայտնւի անիմացիոն երգիծական սերիալ (Cartoon), որի սիւժէի կենտրոնում կը լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:  Տեղեակացնում է «panorama.am»-ը:Այս նախագիծը ներկայումս գտնւում է մշակման փուլում,- գրում է «ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ այս մասին յայտնել է նախագծի պրոդիւսեր, յայտնի հաղորդավար Սթիւէն Քոլբէրը:

Նրա խօսքով՝ սերիալը բաղկացած կը լինի 10 էպիզոդից եւ եթեր կը տրւի «Showtime» վճարովի կաբելային հեռուստաալիքով:

Քոլբէրը շոուի մանրամասները չի բացայայտում, բայց ասում է, որ այն նւիրւած կը լինի ինչպէս Թրամփին, որը նախագահի պաշտօնն ստանձնելուց առաջ նոյնպէս հեռուստահաղորդավար է եղել, այնպէս էլ նրա վարչակազմի անդամներին եւ Սպիտակ տան տարբեր իրավիճակներին: Նախագիծն առայժմ անւանում չունի:  Առաջին մասի պրեմիերայի ամսաթիւը նոյնպէս յայտնի չէ:

Քոլբէրը ճանաչում վայելող երեկոյեան շոուի հաղորդավարն է, որը եթեր է տրւում «CBS» հեռուստաալիքով:

«Ես գիտեմ, որ շատերն են ցանկանում, որ ես դա անեմ»,- ասել է հաղորդավարը՝ խօսելով մուլտնախագծի ստեղծման գաղափարի մասին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։