Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 03 Օգոստոսի 2017 09:00

Աշխարհի ամենաթանկ ու ամենաէժան թանգարանները

«Price of Travel» պորտալը համեմատել է աշխարհի գեղարւեստական թանգարանների տոմսերի գները եւ ընտրել դրանցից ամենաթանկերն ու էժանները: Ցանկում յայտնւել է եւրոպական 14 թանգարան, որոնցից 7-ը ճանաչւել է ամենաթանկը, 5-ը՝ ամենաէժանը: Ամենաթանկ թանգարան մուտքի համար զբօսաշրջիկը պէտք է վճարի 12-20 եւրօ:

«alikonline.ir» - «Price of Travel» պորտալը համեմատել է աշխարհի գեղարւեստական թանգարանների տոմսերի գները եւ ընտրել դրանցից ամենաթանկերն ու էժանները: Ցանկում յայտնւել է եւրոպական 14 թանգարան, որոնցից 7-ը ճանաչւել է ամենաթանկը, 5-ը՝ ամենաէժանը: Ամենաթանկ թանգարան մուտքի համար զբօսաշրջիկը պէտք է վճարի 12-20 եւրօ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Ամենաշատ թանկ թանգարանները գտնւում են Ցիւրիխում եւ Ամստերդամում:

Ընդ որում, Եւրոպայի երկու ամենայայտնի թանգարանները, որոնք գտնւում են Լոնդոնում, առաջարկում են ծանօթանալ իրենց հաւաքածուներին անվճար:

Այսպիսով, ամենաթանկն են ճանաչւել Ցիւրիխի «Museum Buehrle»-ի տոմսերը, թանգարանը ստեղծւած է գերմանացի Էմիլ Գէորգ Բիւրլէի ստեղծագործութիւնների հիման վրայ: Ցանկում են նաեւ Վատիկանի թանգարանները, այնտեղ մուտքն արժէ 15 եւրօ: Այդ գումարով կարելի է տեսնել 50 հազար ցուցանմուշ 1400 սրահներում: Միաժամանակ ամէն ամսւայ վերջին կիրակին Վատիկանի թանգարանները անվճար են, սակայն երկար հերթեր են գոյանում: Ամենաթանկ թանգարաններից մէկը Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճիւղն է Ամստերդամում՝ Ամստելի Էրմիտաժը: Այստեղ եւս մուտքը 15 եւրօ արժէ: Ցանկում են նաեւ Ամստերդամի եւս երկու թանգարան՝ Վինսենթ վան Գոգի եւ Պետական թանգարանները:

Շւէյցարիայից թանկարժէքների շարքում է Ցիւրիխի Կունստհաուզը: Ցուցակում յայտնւել է Փարիզի Պոմպիդուի կենտրոնը: Իւրատեսակ հետազօտութեան հեղինակները պնդում են, որ խիստ որոշակի գնի դիմաց եւրոպական թանգարանները տարբեր ծառայութիւններ են առաջարկում:

Միաժամանակ Եւրոպայում են գտնւում ամենաէժան ու հանրայայտ 5 թանգարան: Հնգեակը գլխաւորում է Լուվրը, յետոյ գալիս են Մադրիդի Պրադօն, Էրմիտաժը, Ուֆֆիցիի պատկերասրահը Ֆլորենցիայում եւ Փարիզի Օրսէն: Այս թանգարաններում տոմսերի արժէքը մօտ 10 եւրօ է:

Այդուհանդերձ ամենաէժան կարող են համարւել միայն անվճար թանգարանները: Եւրոպայում նման կերպ աշխատում են Լոնդոնի երկու հռչակաւոր թանգարանները՝ Բրիտանական թանգարանը եւ Թէյթ մոդեռնը:

Լոնդոնում Վիկտորիա եւ Ալբերտ թանգարանի մուտքը նոյնպէս անվճար է:

Նիւ Եօրքի Մետրոպոլիտեն թանգարանի մուտքը 25 եւրօ է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։