Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 10:20

Վանում Վարագավանքի քարերը քանդում եւ օգտագործում են մզկիթի շինարարութեան համար

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նահանգում հայկական յայտնի Վարագավանք եկեղեցու քարերը քանդել եւ օգտագործել են մզկիթի շինարարութեան համար: 

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նահանգում հայկական յայտնի Վարագավանք եկեղեցու քարերը քանդել եւ օգտագործել են մզկիթի շինարարութեան համար: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին յայտնում է թուրքական «yeniozgurpolitika.org» կայքը:

Վանում շրջակայ միջավայրի եւ պատմական կառոյցների պահպանութեան միութեան նախագահ Ալի Քալչըքը լրատւամիջոցների հետ զրոյցում պատմել է, որ վանքը պարբերաբար վնասում, դրա քարերն օգտագործում են ոչ միայն մզկիթի, այլեւ գիւղի մի շարք տների ու այլ կառոյցների շինարարութեան համար: Ակտիւիստն ահազանգում է, որ վանքը կանգնած է ոչնչացման եզրին:

Յայտնի է, որ ներկայում վանքի ներսում երեխաների համար անցկացւում են նաեւ կրօնական դասեր:

Յիշեցնենք, որ Վարագավանքը կառուցւել է 7-8-րդ դարերում, գտնւում է Վարագա լեռան արեւմտեան լանջին: Ժամանակին եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը:

Լօզանի պայմանագրի 42-րդ յօդւածի 3-րդ մասով «Թուրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները»: «Լիակատար պահպանութիւնը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւերելը, այլեւ դրանց ամրացումն ու նորոգումը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։