Բրիտանացի դերասան Դենիէլ Քրէյգը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել գաղտնի գործակալ Ջէյմզ Բոնդի կերպարը մարմնաւորելուց յետոյ, պատրաստւում է եւս 2 ֆիլմում 007 գործակալին մարմնաւորելու վերաբերեալ պայմանագրեր ստորագրել:
«alikonline.ir» - Բրիտանացի դերասան Դենիէլ Քրէյգը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել գաղտնի գործակալ Ջէյմզ Բոնդի կերպարը մարմնաւորելուց յետոյ, պատրաստւում է եւս 2 ֆիլմում 007 գործակալին մարմնաւորելու վերաբերեալ պայմանագրեր ստորագրել: Ըստ «tert.am»-ի՝ գրել է «Dailymail»-ը:
49-ամեայ դերասանը բանակցում է բոնդիանայի պրոդիւսերների հետ, եւ ամէն ինչ արդէն որոշւած է:
Հետաքրքրական է, որ գործակալի մասին 4 ֆիլմում նկարահանւած Քրէյգն աւելի վաղ յայտարարել էր, որ «աւելի շուտ երակները կը կտրի, քան կը համաձայնւի նորից Բոնդին մարմնաւորել»:
«Աւելի շուտ կը կոտրեմ ապակին ու կը կտրեմ երակներս, քան նորից Բոնդին կը մարմնաւորեմ: Ամէն ինչ վերջացած է: Ես ուզում եմ առաջ շարժւել: Բայց եթէ յանկարծ նորից Բոնդի մասին ֆիլմում նկարահանւեմ, ապա միակ դրդապատճառը կը լինի փողը»,- 2015 թւականին տւած հարցազրոյցում ասել էր դերասանը:
Յայտնի է, որ Քրէյգի մասնակցութեամբ յաջորդ ֆիլմը մեծ էկրան կը բարձրանայ 2019 թւականի նոյեմբերին: Այն կը լինի բոնդիանայի յոբելեանական՝ 25-րդ ֆիլմը: