Հա

Մշակոյթ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 09:00

Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է յայտնաբերւել

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վան նահանգում թուրք հնագէտները հերթական պեղումների ժամանակ յայտնաբերել են ուրարտական շրջանի հետաքրքիր մի սրբավայր, որը գտնւում է Վանի բերդից ոչ հեռու:

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վան նահանգում թուրք հնագէտները հերթական պեղումների ժամանակ յայտնաբերել են ուրարտական շրջանի հետաքրքիր մի սրբավայր, որը գտնւում է Վանի բերդից ոչ հեռու, այս մասին յայտնում է թուրքական «arkeolojihaber.net» կայքը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Թուրք հնագէտ, դոցենտ Էրքան Քոնեարը լրատւամիջոցների հետ զրոյցում յայտնել է, որ գտնւած սրբավայրը բաւականին մեծ տարածք է ներառում, «գտածօն» անակնկալ է եղել ամբողջ գիտահետազօտական խմբի համար:

Ըստ թուրք գիտնականի՝ սրբավայրի տարածքը կարեւոր ու աւելի լայն տեղեկութիւններ է տալիս Ուրարտուի թագաւորութեան ժողովրդի կրօնական պատկանելիութեան ու ծեսերի մասին, որոնք մինչ այդ իրենց համար անյայտ էին մնում:

Ամիսներ առաջ էլ Վանի նահանգում հնագէտները 2800 տարւայ ցորենի սերմ են գտել: Սերմերը յայտնաբերւել են Վան քաղաքից 25 կմ. հեռաւորութեան վրայ՝ ուրարտական Սարդուրի Երկրորդ արքայի ենթադրեալ ամրոցի պարիսպների մօտակայքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։